Լավ ա նկարագրել կատարյալ ֆիասկոն, Նիկոլի կառավարման 7 տարիների արդյունքները, ամփոփումը կարելի է ասել՝
Karen Harutyunyan
Եթե հավանականության տեսությունը ճիշտ լիներ, ապա տասը պատահական (random) քայլից մեկը գոնե պետք է ճիշտ լիներ։ Բայց արի ու տես, որ 2018-ից ի վեր Հայաստանի հաշվարկներն ու պլանները կանոնավոր սխալ են դուրս եկել։ Փորձել եմ դրանք ի մի բերել.
2018-20. «Ես իմ զրոյական կետից եմ բանակցում»։
* Պարզվեց, որ բանակցային ժառանգությունը կարևոր էր, պատերազմից հետո սկսեցին խոսել Մինսկի խմբի մասին։
—
2018-20. «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։
* Պարզվեց՝ խոսքը մեր տարածքների մասին է։
—
2020-ի հուլիս. «Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում»։
* Պարզվեց՝ ունի։
—
2020-ի օգոստոս. «Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմին»։
* Թուրքիան ոչ միայն ներգրավվեց, այլև ղեկավարեց 2020-ի պատերազմը։
—
2020-ի պատերազմ, հոկտեմբերի 19-20, զինադադարի մերժված առաջարկ, որովհետև «կազմում ենք կամավորական ջոկատներ, ընտրում ենք հրամանատար, անցնում ենք ներդաշնակեցում», քանի որ «հաղթելու ենք»։
*Եվս 2000 զոհ ու նոր տարածքային կորուստներ։
—
2020. հաշվարկ, որ Ռուսաստանը Հայաստանի համար կռվելու է Ադրբեջանի դեմ։
* Իսկ Ռուսաստանն իր պլանը հստակ ներկայացրել էր 2019-ին և որևէ նշան ցույց չէր տվել, որ մեզ համար կռվելու է (թեև վերջում նա կանգնեցրեց պատերազմը)։
—
2020-22. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի՝ ճանապարհ տրամադրելու կետի չկատարում։
* Ղարաբաղի շրջափակում, կորուստ, հայաթափում, իսկ ճանապարհի (միջանցքի) թեման դեռ օրակարգում է։ Բայց ՀՀ-ն նոյեմբերի 9-ը առ ոչինչ չի հայտարարել։
—
2022-ի գարուն. որոշեցին, որ Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, բոլոր հավկիթները դրեցին հակառուսական զամբյուղում։
—
2022-ի գարուն. «նշաձողն իջեցնենք, որ միջազգային լայն կոնսոլիդացիա ապահովենք»։
* Շառլ Միշելի քավորությամբ Ղարաբաղից հրաժարում, Ղարաբաղի հետագա կորուստ և հայաթափում։ Պարոն Միշելը շնորհավորում է Իլհամին «վերընտրվելու» կապակցությամբ, մասնակցում հավաքույթների Բաքվում։
—
2025-ի հունվար. Հայաստան-ԱՄՆ համաձայնագրի ստորագրում հեռացող վարչակազմի հետ։
* Ամերիկացի մաքսավորներն ու սահմանապահները դեռ «գալիս են» Հայաստան։ Մոդուլյար ատոմակայններն ու մնացածը նույնպես կգան։
—
2023-ի հոկտեմբեր. «Միջազգային քրեական դատարանին միանանք հանուն «անվտանգության, ինքնիշխանության և պատերազմական հանցագործությունների դեմ պայքարի»։
* 2025. «Միջազգային հայցերից հրաժարվենք, որ խաղաղություն գա»։
—
2025-ի մարտ. ընդունենք Ադրբեջանի բոլոր պայմանները՝ լուծարենք Մինսկի խումբը, վտարենք ԵՄ դիտորդներին՝ չկապելով անգամ դա սահմանազատման հետ, փոխենք Սահմանադրությունը։ Չբարձրացնենք գերիների հարց, Ղարաբաղի ու ղարաբաղցիների վերադարձի հարց, չխոսենք Արցախում հայկական մշակութային ժառանգության մասին, չբարձրացնենք Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալու հարցը, չխոսենք սահմանազատման մասին։