"Переходный возраст"՝ չորս սերիա առանց մեկ հատիկ մոնտաժային կցոնի և առանց մեկ հատիկ էմոցիայի։
Դե ինչ, վերցրեք չայը ու երեկվա սարքած միջունկը, որովհետև շուտվանից ալիքում քլնգոց չէր եղել, էսօր դրա օրն ա։
Վերջերս Նեթֆլիքսով դուրս եկավ "Переходный возраст" սերիալը, որում բոլոր 4 սերիաները նկարած են մեկ կադրով, առանց մոնտաժի։
Ես իմտեռնետում շատ եմ կարդացել գովեստի խոսքեր, շատ եմ տեսել հայտնի օպերատորների սթորիները ինստագրամում, ովքեր հիացած էին սերիալից։ Բայց ամձամբ իմ համար ամեն ինչ էդքան միանշանակ չէր։
Սերիալի առաջին 6 րոպեն իմ համար սկորսեզյան absolute cinema էր, բայց դրանից հետո առաջ եկավ կինոյում նմանատիպ որոշման տիպիկ խնդիրը։ Երբ դուք նկարում եք երկար դուբլով էքշն, ապա ամեն ինչ շատ թույն ա աշխատում ու ստեղծվում ա անհավանական խորասուզում տեսարանի մեջ։
Բայց երբ դուք նկարում եք դիալոգ, կամ զուտ տեսարան, որտեղ կերպարները գնում են ա կետից բ կետ՝ երկար կադրի ամբողջ կախարդանքը կորում ա։
Առաջին իսկ սերիայում, հենց էն երեխեն ոստիկանների հետ նստում ա մեքենան, մենք մի քանի րոպե տեսնում ենք տեսարան, որտեղ ոչ մի բան տեղի չի ունենում, իսկ կամեռան ուղղակի պանորամայա անում իրանց դեմքերի վրայով։ Այսինքն մենք ուղղակի սպասում ենք, թե երբ իրանք կհասնեն տեղ։ Էդ տեսարանում չկա ոչ լարվածություն, ոչ ինչ որ պետքական ինֆորմացիա։
Ալֆրեդ Խիչկոկը մի ֆանտաստիկ խոսք ունի՝ "Դրաման դա կյանքն է, որից հանել են ձանձրալի մասերը"
Բայց "Переходный возраст" ի խնդիրը նրանում ա, որ չի կարելի էդ ձա ձրալի մասերը հանել, որովհետև ստիպված ես լինելու կցոն անել, մոնտաժել, իսկ դա կվերացնի մի դուբլով նկարած սերիայի ամբողջ հմայքը։
Եվ ահա այստեղ տեղի ա ունենում էն, ինչը ես անընդհատ տեսնում եմ ժամանակակից կինոյում՝ երբ որ ձևը բարձրացվում ա ավելի բարձր մակարդակի, քան բովանդակությունն ա։ Երբ կամեռան դառնում ա ավելի կարևոր, քան էն ինչ ինքը նկարում ա։
Պատկերացրեք մի հատ մի ժամանոց դուբլ։ Պարզ ա, որ եթե մեկը մի բան սխալ արեց, էդ ամենինչը նորից են սկսելու, մանավանդ երբ իրոք չկա կցոններ ու չես կարա մի ժամանոց տեսարանը ջարդես 8-10 րոպեյանոց թաքնված կցոններով կադրերի (ոնց արել ա "Бёрдмэн" ը):
Ու հա, սերիալը նայելուց ես իրոք չգտա ոչ մի մոնտաժային կցոն, մաքսիմում եթե ինչ որ մի տեղ մորֆ քաթ արած լինեն, ի տո դժվար թե։
Էնպես որ, այո, ամենայն հավանականությամբ ամբողջը նկարած ա արդար ու մեկ դուբլով։
Պ.Ս.
Kinoumerlo ն բարձրացնում ա իրա էկրաններին + կինոլեկցիայա լինելու, ով չի նայել, մի քանի օր սպասեք իրա մոտ նայեք։
1/3
#Կարծիք