Your trial period has ended!
For full access to functionality, please pay for a premium subscription
MI
ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia
https://t.me/ministryofeconomyra
Channel age
Created
Language
Armenian
1.07%
ER (week)
8.04%
ERR (week)

Messages Statistics
Reposts and citations
Publication networks
Satellites
Contacts
History
Top categories
Main categories of messages will appear here.
Top mentions
The most frequent mentions of people, organizations and places appear here.
Found 478 results
📌 Ապրիլի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է բանկերի ներկայացուցիչներին՝ քննարկելու վերջիններիս կողմից ՓՄՁ-ներին ուղղված ֆինանսական գործիքները և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը։
 
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ պետությունն առաջնային է համարում նորարար և արտահանման միտում ունեցող փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման համար նպաստավոր մեխանիզմների ներդրումը։ Այդ համատեքստում հանդիպման ընթացքում քննարկվել են ՓՄՁ-ների համար առավել հասանելի ֆինանսական գործիքների, ՓՄՁ-ների վարկունակության, կարողությունների աճի հետ կապված հարցեր։
 
🤝Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկումները շարունակական դարձնելու և համագործակցությունը խորացնելու շուրջ։
04/23/2025, 17:22
t.me/ministryofeconomyra/7649
🇺🇸 Հունիսի 6-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կկայանա Venetian միջազգային ոսկեգործական ցուցահանդեսը։

🇦🇲 Ցուցահանդեսին ՀՀ մասնակցությունը նախատեսվում է միասնական տաղավարով։ Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հոգալու է միայն ցուցահանդեսին ՀՀ մասնակցության տարածքի վարձակալության ամբողջական ծախսը։

➡️ Ցուցահանդեսի մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

📍Հիշեցնենք, որ բացի վերոնշյալ պայմաններում նշված պարտավորություններից, կացության և ճանապարհային ծախսերը ևս կատարվում են մասնակիցների կողմից։

✍🏻 Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:

Հայտը ուսումնասիրելուց հետո, հաստատման դեպքում հավելյալ Ձեզ կտեղեկացնենք։
04/22/2025, 15:54
t.me/ministryofeconomyra/7648
🎦 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը
04/22/2025, 15:26
t.me/ministryofeconomyra/7647
🇦🇲🇹🇯 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական  համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։

🔹 Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու  կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա:

🤝Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։

💬 «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», - նշել է Գևորգ Պապոյանը։

Առավել մանրամասն ➡️ հղումով։
04/22/2025, 14:23
t.me/ministryofeconomyra/7642
🇺🇸 Հունիսի 6-9-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կկայանա Venetian միջազգային ոսկեգործական ցուցահանդեսը։

🇦🇲 Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի պետության կողմից փոխhատուցմամբ։ Կացության, ճանապարհային և կառուցապատման, ինչպես նաև մարկետինգային ծախսերը հոգում են մասնակիցները։

➡️ Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։ Հայտը հաստատվելու դեպքում դիմորդները լրացուցիչ կտեղեկացվեն։

✍🏻 Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
04/22/2025, 10:58
t.me/ministryofeconomyra/7641
🇦🇲🇨🇳 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը ապրիլի 21-ին ընդունել է Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը:

🧵Հանդիպման սկզբում Էդգար Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական աջակցության գործիքակազմը։ Ընդգծելով տեքստիլ արդյունաբերության ոլորտում Չինաստանի մեծ փորձն ու այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առկա ներուժը՝ նախարարի տեղակալն առաջարկել է չինական կողմին դիտարկել Հայաստանում ներդրումների իրականացման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։

Առավել մանրամասն ➡️ հղումով։
04/21/2025, 17:21
t.me/ministryofeconomyra/7637
Հարգելի քաղաքացի, քո վճարած հարկերի շնորհիվ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։

Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։

Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են  իրենց կատարած ներդրումների դիմաց ստանալ բարեկարգված ենթակառուցվածքներ, գնել գյուղատնտեսական նշանակության տեխնիկա, արդիականացնել սարքերն ու տեխնոլոգիաները, զբաղվել բուսաբուծությամբ, տավարաբուծությամբ, զարգացնել դեղագործության ոլորտը, ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և այլն։

Շնորհակալ ենք համատեղ աշխատանքի և տնտեսության զարգացման գործում քո ներդրման համար։
04/19/2025, 13:44
t.me/ministryofeconomyra/7636
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր մասնակցել է Դիլիջանում կայացած «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:

Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:

🔗Ավելին՝ https://www.facebook.com/share/p/1DeZKLKr7M/
04/18/2025, 21:57
t.me/ministryofeconomyra/7630
🇦🇲🇯🇵 «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա». Հայաստանը մասնակցում է նորարարական տաղավարով

📹 «Լուրեր»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է խոշորագույն այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կարևորությունը մեր երկրի ճանաչելիությունը միջազգային հարթակներում բարձրացնելու, տնտեսական և ներդրումային հնարավորությունները ներկայացնելու տեսանկյունից:
04/18/2025, 20:47
t.me/ministryofeconomyra/7629
📅 ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիսի 7-ին կազմակերպվում է «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողովը։

🌐 Համաժողովը նոր հարթակ է զբոսաշրջության, բժշկության, ապահովագրության և թվայնացման ոլորտի ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման առկա հնարավորություններն ու հաջողված փորձը։

📝 Մասնակցությունը միայն գրանցումով՝ https://forms.gle/9iZCgwQUPRMCRXgA7

📧 Գրանցված մասնակիցները համաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կստանան էլ․ փոստի միջոցով։

📲 Հետևե՛ք սոցիալական հարթակներում միջոցառման էջին։

Ավելին ➡️ հղումով։
04/18/2025, 13:06
t.me/ministryofeconomyra/7628
🗓️Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի գործարար, խավիարի և ծովամթերքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Պետրոսյան» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

🎣Քննարկման առանցքում եղել է ԵՄ-ի կողմից 2025 թվականի մարտի 16-ից սկսած՝ Հայաստանից Եվրոպական միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների արտահանման արգելքի վերացումը։ Նախարարը և սփյուռքահայ հայտնի գործարարը քննարկել են թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանում իրականացնելու հնարավորությունները, հայկական արտադրանքը նոր շուկաներում ներկայացնելու հեռանկարները։

🤝Նախարարն ընդգծել է, որ մեծապես կարևորում է սփյուռքահայ գործարարների մասնակցությունը երկրի զարգացման գործին, որոնք կարող են և ցանկություն ունեն օգտագործելու իրենց հնարավորությունները նոր գործարար կապեր ստեղծելու և հայկական արտադրանքը հանրահռչակելու գործում։
04/17/2025, 17:39
t.me/ministryofeconomyra/7625
📊 ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

🔹 2025 թվականի մարտին Հայաստան այցելել է 129,887 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 152,865-ի համեմատ։

▪️ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):
04/17/2025, 11:29
t.me/ministryofeconomyra/7616
🌱 Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Մաս 3․🌦 Անձրևացմամբ ոռոգում

🌾 Անձրևացմամբ ոռոգումը հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսերի համար տարածված մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ապահովել հողի համաչափ խոնավացում և բարձր բերքատվություն։ Ջրի շիթերը, մթնոլորտում մասնատվելով, ընկնում են բույսերի և հողի մակերեսին՝ նմանակելով բնական անձրևի ազդեցությունը։

Անձրևացմամբ ոռոգման համակարգերը
🔹Շարժական
🔹Անշարժ
🔹Միկրոանձրևացում

Անձրևացմամբ ոռոգման առավելությունները
✅ Հողի համաչափ խոնավացում՝ առանց ջրի ավելորդ կուտակման
✅ Ռելիեֆի գործոնի ազդեցության նվազեցում՝ հարմար է բարդ տեղանքների համար
✅ Բարձր բերքատվություն՝ առավել արդյունավետ ոռոգման շնորհիվ
✅ Պարարտանյութերի և բուժման դեղամիջոցների կիրառման հնարավորություն՝ ոռոգման գործընթացում
✅ Ջրի կորուստների նվազեցում՝ ավելի խնայող մոտեցում ջրօգտագործման հարցում
✅ Շահագործման ծախսերի նվազեցում՝ ավելի արդյունավետ կառավարում
04/14/2025, 11:26
t.me/ministryofeconomyra/7615
🇦🇲🇯🇵ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում շրջել է Հայաստանի՝ «Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող ազգային տաղավարով, որը ներկայացնում է ութ «սյուներ», որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է Հայաստանը՝ հնագույն պատմությունից և ստեղծարար մտածողությունից մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ և խաղաղությանն ուղղված հանձնառություն։
04/13/2025, 11:09
t.me/ministryofeconomyra/7614
🇦🇲🇯🇵 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ  ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։
Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։

🌍 Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները։ Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 160 երկիր, և ակնկալվում է 28 մլն այցելու։

📲«ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանյան տաղավարին և մյուս ցուցահանդեսներին Հայաստանի մասնակցությանը կարող եք հետևել այս ինստագրամյան էջով

👉🏻 https://www.instagram.com/armeniaexpo2025?igsh=NTVvaWJ4OGpwOGJh

Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/1GexqzkY5A/
04/13/2025, 09:06
t.me/ministryofeconomyra/7604
🇦🇲🇯🇵 Հայաստանը ներկայացված է Expo 2025 Osaka միջազգային ցուցահանդեսին

🤝 Ճապոնիայի Օսակա քաղաքում ապրիլի 13-ից հոկտեմբերի 13-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսը հնարավորություն կստեղծի աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչների համար ոչ միայն ծանոթանալ միմյանց մշակույթին, այլ նաև համագործակցության նոր ուղիներ և հեռանկարներ գտնել։

Հայաստանի պաշտոնական էջը Expo 2025 Osaka-ում ⬇️
https://www.instagram.com/reel/DIB_bjABvX3/?utm_source=ig_web_copy_link&igsh=MzRlODBiNWFlZA==
04/11/2025, 12:49
t.me/ministryofeconomyra/7603
📌 ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։

🇦🇲🇺🇳 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն՝ մարզի տնտեսվարողներից պահեստավորում, վերամշակում և մատակարարումներ իրականացնելու նպատակով։

🔹 Տնամերձ հողամասերում այգեհիմնման ծրագրի իրականացումը և սառնարանային կենտրոնի ստեղծումը թույլ կտան ապահովել ամբողջական շղթան՝ արտադրությունից մինչև վերամշակում։

🖇 Լոգիստիկ կենտրոնի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թ․ աշուն։

🔹 Այցի շրջանակում Արման Խոջոյանն ու Նաննա Սկաուն հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։
04/11/2025, 08:51
t.me/ministryofeconomyra/7598
✍️Կառավարության որոշմամբ հաստատվել են անասնաբուծության խթանմանն ուղղված ևս երկու ծրագրեր՝

👉 «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025 - 2028 թվականների ծրագիրը, որի նպատակն է շարունակել ժամանակակից տեխնոլոգիաներով գործող «Խելացի» անասնաշենքերի հիմնմանն աջակցելու պետական քաղաքականությունը և ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։

👉 Հայաստանի Հանրապետությունում 2025 - 2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնմանը, լայնածավալ տոհմասելեկցիոն միջոցառումների իրականացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։
04/10/2025, 11:54
t.me/ministryofeconomyra/7597
🇦🇲🇨🇩 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում հանդիպել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության փոխվարչապետ Գիլեն Նյեմբո Մբվիզյայի հետ։

🔹Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես, չմշակված ալմաստի մատակարարման ռազմավարական ոլորտում։

💍 Այս համատեքստում Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ հայկական կողմը հատկապես շահագրգռված է քննարկել կայուն և կանխատեսելի մատակարարման ուղիների ստեղծման հնարավորությունները, միջկառավարական համաձայնագրի (G2G) ստորագրման հնարավորությունները, որը երկարաժամկետ համագործակցության շրջանակ կապահովի, Կոնգոյի և Հայաստանի ադամանդագործների միջև։

«Մենք փնտրում ենք ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ վստահության և ընդհանուր արժեքի վրա հիմնված կայուն և փոխշահավետ գործընկերություն», - նշել է Գևորգ Պապոյանը:

🖇 Նախարարը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
04/09/2025, 08:37
t.me/ministryofeconomyra/7594
🇦🇲🇦🇪Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացին, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի
շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին։

🤝Կողմերը երկուստեք բարձր են գնահատել տեղի ունեցած բանակցությունների արդյունքներն ու պայմանավորվածություն են ձեռք բերել դրանց շարունակականության շուրջ։
04/08/2025, 17:43
t.me/ministryofeconomyra/7590
🇦🇲🇦🇴 Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։

🤝 Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող է մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ Անգոլայից ներմուծվել և մշակվել ՀՀ-ում։

🖇 Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային կարգով։
04/08/2025, 14:17
t.me/ministryofeconomyra/7588
🌾 Գարնանացան-աշնանացանի աշխատանքների կազմակերպման համար Կառավարությունն աջակցություն է տրամադրում: Այս տարի հացահատիկայինից մինչև հատիկաընդեղային, կերային մշակաբույսեր աճեցնողներին գյուղաշխատանքների ծախսի ու էլիտար սերմացուի գնի 50 տոկոս փոխհատուցում է նախատեսված:

🎦 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները։

Ավելին ➡️ տեսանյութում։
04/07/2025, 16:31
t.me/ministryofeconomyra/7587
🇦🇲🇦🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։

Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։

📈 Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։

🤝 Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը:

Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։

Առավել մանրամասն՝ հղումով։
04/07/2025, 15:19
t.me/ministryofeconomyra/7584
📈 2024-ին ագրոպարենային արտադրանքի 1.2 միլիարդ դոլարի արտահանում, աճը 14.5% է
04/07/2025, 11:43
t.me/ministryofeconomyra/7583
⚙️ Պետական աջակցության ամենախոշոր ծրագրերից մեկը կարող է ընդլայնվել. լիզինգից օգտվել է 3431 տնտեսվարող

🎦 Լուրեր-ի անդրադարձը թեմային
04/07/2025, 09:38
t.me/ministryofeconomyra/7582
✅Մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների մատուցման ոլորտում ներդրումներ կատարող գործարարները կարող են ստանալ փոխհատուցում իրենց կողմից կառուցված ենթակառուցվածքների համար։

💰Փոխհատուցվում է ենթակառուցվածքի արժեքի 70 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան՝
🔹մինչև 500 մլն դրամ ներդրումային ծրագրի իրականացման համար՝ ընդհանուր արժեքի 10 տոկոսը.
🔹500 մլն դրամ և ավելի ներդրումային ծրագրի իրականացման համար՝ արժեքի 20 տոկոսը։

🔍 Մանրամասներն այստեղ` https://mineconomy.am/page/2699
04/05/2025, 12:54
t.me/ministryofeconomyra/7581
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

🔸 Օրակարգում ներառված էր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հարցը (վերաբերում է ՀՀ տարածքում գործող բոլոր ՓՄՁ սուբյեկտներին)։

Առավել մանրամասն՝ հղումով։
04/04/2025, 16:38
t.me/ministryofeconomyra/7575
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող են մեծապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, և կարևոր է համապատասխան պայմանների ստեղծումը օտարերկրյա ներդրողների համար:

Գևորգ Պապոյանը փաստել է, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է ներդրումային պայմանները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորարարական ու տնտեսական աճի համար կարևոր նախաձեռնություններում։
04/04/2025, 14:47
t.me/ministryofeconomyra/7571
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։

🔹 Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Թեմաների թվում էին նաև արտահանման ռազմավարությունը և դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը և ներդրումների արդյունավետ կառավարումը։

Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցին,
Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերին։
04/03/2025, 17:07
t.me/ministryofeconomyra/7566
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին այցելել է «Էդմետ» ՍՊԸ՝ ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

🏭 «Էդմետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015 թ.-ին: Ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ունի հավաքագրման կետեր և զբաղվում է մետաղական ջարդոնների հավաքագրմամբ։ Այն ունի սեփական ձուլարան, որտեղ և իրականացվում է հավաքագրված մետաղների ձուլումը:

⚙️ Ընկերությունն ունի 60 աշխատակից, տարեկան շրջանառությունը կազմում է 12 միլիարդ ՀՀ դրամ, տարեկան արտադրողականությունը՝ 10 հազար տոննա, որի մեծ մասը արտահանվում է։ Արտահանման հիմնական ուղղությունը Ճապոնիան է, մասնավորապես՝ համագործակցում են ճապոնական «Տոյոտա» և «Հոնդա» ընկերությունների հետ։ Ընկերության արտադրանքը մասամբ արտահանվում է նաև եվրոպական մի շարք երկրներ, Չինաստան և Հարավային Կորեա։

👉Առավել մանրամասն՝ հղմամբ։
04/03/2025, 14:59
t.me/ministryofeconomyra/7560
🇦🇲🇩🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

🔹 ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic Team»-ը տնտեսական քաղաքականության ոլորտում անկախ խորհրդատվական ընկերություն է, որը քաղաքականության մշակման ուղղությամբ խորհրդատվական աջակցություն է տրամադրում Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետությանը։

📄 Հանդիպման ընթացքում գերմանական տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքները:

Առավել մանրամասն՝ https://www.facebook.com/share/p/1PMkYY7Wz5/
04/02/2025, 18:51
t.me/ministryofeconomyra/7556
🇦🇲🇻🇳Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության (ՎՍՀ) Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 2-ին ընդունել է ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թհի Թհանգիին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ մի շարք հարցեր։

📈Զրուցակիցները նաև կարևորել են չիրագործված տնտեսական պոտենցիալի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը՝ շեշտելով համապատասխան պայմանների ստեղծումը։ Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում համագործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է նախարարության կողմից առաջարկվող գործիքակազմը, որն ուղղված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև առևտրային ռեժիմները, որոնք կարող են նպաստել երկկողմ առևտրաշրջանառության ակտիվացմանը։
04/02/2025, 15:13
t.me/ministryofeconomyra/7553
Search results are limited to 100 messages.
Some features are available to premium users only.
You need to buy subscription to use them.
Filter
Message type
Similar message chronology:
Newest first
Similar messages not found
Messages
Find similar avatars
Channels 0
High
Title
Subscribers
No results match your search criteria