Your trial period has ended!
For full access to functionality, please pay for a premium subscription
AV
Տիգրան Ավինյան / Tigran Avinyan
https://t.me/avinyantigran
Channel age
Created
Language
Armenian
14.59%
ER (week)
6.24%
ERR (week)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Telegram պաշտոնական ալիք:

Messages Statistics
Reposts and citations
Publication networks
Satellites
Contacts
History
Top categories
Main categories of messages will appear here.
Top mentions
The most frequent mentions of people, organizations and places appear here.
Found 54 results
Այսօր ոգեկոչում ենք մեր 1.5 միլիոն զոհերի հիշատակը։ 110 տարի առաջ Երևանը դարձավ փրկության օջախ՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախստականներին և կազմակերպելով օգնություն նրանց համար։

Չնայած ցեղասպանության ծանր հարվածին՝ հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։ Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, և մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք և ուժեղացնենք այն՝ դիմակայելով բոլոր մարտահրավերներին։ Անցյալի դառնությունները մտքում՝ պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք, անշուշտ, չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակաց ու հանուն ապրողների երջանիկ ապագայի։
04/24/2025, 09:37
t.me/avinyantigran/847
Երևանի երիտասարդական խորհրդի անդամների հետ
քննարկեցինք առաջարկներ՝ թե ինչպես կարող ենք քաղաքը դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու ակտիվ երիտասարդների համար։
Կարևոր է, որ ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար։

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում:
04/23/2025, 16:24
t.me/avinyantigran/846
Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցում տեղադրել ենք 139 լեդ լուսատու:
04/21/2025, 20:12
t.me/avinyantigran/845
Քրիստոս Հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Շնորհավոր Սուրբ Զատիկ
04/20/2025, 10:11
t.me/avinyantigran/844
Ապրիլի 14-19-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների:

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում, այս մրցաշարը ընդգրկվել է եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացույցային պլանում:

Մարզական միջոցառումների նման մակարդակով անցկացումն ամրապնդում է մեր քաղաքի հեղինակությունն ու բացում նոր հորիզոններ՝ մարզաձևերի զարգացման, մարզիկների աճի և մարզական մշակույթի տարածման համար:
04/19/2025, 18:06
t.me/avinyantigran/843
Նոր Նորքում այսօր միասին տնկեցինք 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ:
04/19/2025, 15:55
t.me/avinyantigran/842
Քաղաքային ծառատունկին ընդառաջ՝ ծանոթացեք մեր աշխատակիցների հետ:

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակիցը դառնալու քաղաքային ծառատունկին:

Հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող տարածք. ապրիլի 19-ին՝ ժամը 10։00-ին:
04/18/2025, 17:08
t.me/avinyantigran/841
Այսօր հանդիպել եմ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան հ.64 հասցեում կառուցված բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ:

Լսել եմ բնակիչներին մտահոգող առկա խնդիրներն ու առաջարկները` հնարավոր լուծումների վերաբերյալ:

Վստահեցրել եմ, որ բացառվում է Անաստաս Միկոյան հ.64 հասցեից առանձնացված շուրջ 4000քմ մակերեսով հողամասի սահմաններում կառուցապատման հնարավորությունը և հատուկ ընդգծել անհնարինության օրենսդրական պատճառները, այդ թվում` Երևան քաղաքի 2024թ. հաստատված գլխավոր հատակագծով առկա սահմանափակումները:

Օրենսդրությամբ ընձեռնված լիազորությունների շրջանակում՝ պատրաստ ենք օժանդակել ինչպես Անաստաս Միկոյան հ.64, այնպես էլ առանձնացված` հ.64/7 հասցեում ամրագրված հողամասի տարածքում համապատասխան աշխատանքային նախագծերով նախատեսված բարեկարգման աշխատանքների իրականացման ու շահագործման թույլտվության տրամադրման հարցում:
04/16/2025, 18:58
t.me/avinyantigran/840
🇦🇲 🇫🇷 Ֆրանսիայի Լիոն քաղաք այցի շրջանակում այսօր քաղաքապետ Գրեգորի Դուսեի և մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր։

Երևանը կարևորում է Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի հետ համագործակցությունը՝ որպես հնարավորություն ձեռք բերելու քաղաքային կառավարման արդյունավետ փորձ, զարգացնելու մշակութային ու կրթական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնելու միջազգային գործընկերության շրջանակը։
04/14/2025, 20:47
t.me/avinyantigran/839
Երևանցիների համար բարեկարգ, կանաչ և հարմարավետ բակեր ունենալը մեզ համար սկզբունքային է։

Աջափնյակում փուլ առ փուլ մաքրում ենք տարիներով ցանկապատված տարածքները և վերադարձնում բակային կյանքը։

Այստեղ կստեղծվեն զրուցարաններ, ժամանակակից խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։ Կանաչապատելու ենք հարակից հատվածները՝ ձևավորելով միջավայր, որը հաճելի է՝ թե՛ մեծ, թե՛ փոքր երևանցիների համար։
04/11/2025, 19:57
t.me/avinyantigran/838
Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և բարեկարգ քաղաք։

Նիկողայոս Տիգրանյան հասցեում ապամոնտաժել ենք ապօրինաբար կառուցված 10 ավտոտնակները։

Տարածքում կառուցվելու է խաղահրապարակ, իսկ հարակից հատվածները կանաչապատվելու են։
04/10/2025, 20:01
t.me/avinyantigran/837
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիի հետ քննարկել ենք Երևանի և Իտալիայի քաղաքների միջև գործակցության առկա և նոր հնարավորությունները:

2024-ին Երևանի և Հռոմի միջև կնքեցինք փոխըմբռնման հուշագիր, որը գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում:

Առաջիկայում նախատեսում ենք բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:
04/10/2025, 12:28
t.me/avinyantigran/836
Այսօր հանդիպում ունեցա դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ:

Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով պատասխանատու, իրավագիտակից, մտածող քաղաքացի ձևավորելը:

Մեր երեխաներն այսօր պետք է ունենան ավելին՝ վերլուծելու և մտածելու կարողություն, կողմնորոշվելու ու որոշում կայացնելու վստահություն, թիմում աշխատելու և պատասխանատվություն կրելու հմտություն։

Սա հնարավոր չէ իրականացնել առանց մեր մանկավարժների ներգրավվածության։ Ձեր դերը առանցքային է ոչ միայն կազմակերպչական, այլ գաղափարական առումով:
04/08/2025, 20:36
t.me/avinyantigran/835
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը։

Այս նախաձեռնությունն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ որպես քաղաքային մշակութային քաղաքականության առանցքային ուղղություն, որտեղ երեխաների ստեղծագործ ներուժի զարգացումն առաջնահերթություն է։

Շուրջ երկու ամիս ՀՀ վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում՝ փոխանցելով իր անգնահատելի փորձն ու ներշնչելով նոր սերնդին։

Այսօր բեմում մեր երեխաները հանդես եկան Նարեկ Հախնազարյանի կողքին, նրա ղեկավարությամբ։
04/03/2025, 22:12
t.me/avinyantigran/834
Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող 60 ընտանիք վերաբնակեցվել է:

Ստորագրել եմ բնակարանի գնման հերթական վկայագիրը:
04/03/2025, 13:17
t.me/avinyantigran/833
Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր ծառ։

Ընտրվել են տեսակներ, որոնք հարմար են մեր կլիմային, չեն առաջացնում ալերգիա և բարձր կենսունակություն ունեն։

Որպեսզի տնկած ծառերն իսկապես պահպանվեն, կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ։ Արդյունքում՝ կենսունակության ցուցանիշը հասել է 94%-ի։

Շուտով կհայտարարենք նոր, մեծ ծառատունկի մասին:
04/02/2025, 12:01
t.me/avinyantigran/832
Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։

Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։

Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները ապահովում են սանիտարական մաքրում, իսկ ձմռանը նաև ձյան մաքրման, աղով և ավազով մշակման գործառույթներ։
04/01/2025, 19:04
t.me/avinyantigran/831
Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգի հետ ստորագրեցինք մշակութային համագործակցության համաձայնագիր՝ «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ»:
03/31/2025, 16:33
t.me/avinyantigran/830
Վերջին 3 տարում մենք միասին ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ՝ կաղնի, գնդաձև սոսի, կատալպա և այլն։

Ընտրվել են ծառեր, որոնք՝
▫️Դիմացկուն են
▫️Չեն առաջացնում ալերգիա
▫️Ապահովում են մաքուր օդ ու ստվեր
▫️Լավ են աճում Երևանի պայմաններում:

Խնամքը ևս կարևոր է. կառուցել և հիմնանորոգել ենք 85 կմ ոռոգման համակարգ, իսկ ծառերի կպչողականության ցուցանիշը հասել է 94%։
03/29/2025, 12:50
t.me/avinyantigran/829
Կասկադն ավարտուն տեսք կունենա։

Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա:

Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը։
03/19/2025, 21:00
t.me/avinyantigran/828
Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի և ԱԶԲ-ի միջև ձևավորված արդյունավետ գործակցության շրջանակները և առաջիկա ծրագրերը:

ԱԶԲ-ի աջակցությունը մեզ հնարավորություն է տալիս մշակել խելամիտ և կենսունակ ներդրումային ծրագրեր, ինչպես նաև գտնել ֆինանսավորման անհրաժեշտ աղբյուրները:

Մեր առաջնահերթությունների թվում են

▫️250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը,
▫️դեպոների վերակառուցումը, ▫️Դալմայի այգիների տարածքում 230 հա անտառպուրակի հիմնումը, ▫️Նորագյուղի վերակառուցումը, ▫️մետրոպոլիտենի արդիականացումը,
▫️Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը:
03/19/2025, 12:27
t.me/avinyantigran/827
Երևանը մեր տունն է, մեր անցյալն ու ապագան, և մենք կառուցում ենք, վերականգնում ու զարգացնում ենք մեր քաղաքը։
03/18/2025, 19:16
t.me/avinyantigran/826
Երևանում մեծ ուշադրություն ենք դարձնում էներգաարդյունավետությանը և կրթական միջավայրի զարգացմանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանը դրա լավագույն օրինակներից է․ այն թույլ կտա համալսարանին խնայել էներգիայի ծախսերը, իսկ ուսանողներին կտա հնարավորություն իրական տեխնոլոգիաների վրա ձեռք բերել գործնական գիտելիքներ։

▫️Համալսարանում նաև հիմնանորոգվել է բակային տարածքը, ստեղծվել է նոր կանաչ այգի,

▫️ բացվել են ժամանակակից լաբորատորիաներ,

▫️շուտով կշահագործվի նաև նոր, արդի սպորտային համալիրը:
03/14/2025, 21:07
t.me/avinyantigran/825
Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար։

▫️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։

▫️ Իրականացրեցինք բացազատում՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։

▫️ Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր։
03/14/2025, 08:03
t.me/avinyantigran/824
Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։

1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով։
03/11/2025, 12:05
t.me/avinyantigran/823
Միսաք Մանուշյանի անունը հավերժացել է հայ և համաշխարհային պատմության մեջ՝ որպես ազատության, արդարության և մարդու իրավունքների համար պայքարի խորհրդանիշ։ Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Երևանում՝ Միսաք Մանուշյանի անվան պուրակում, կտեղադրվի նրա կիսանդրին։

Կիսանդրու ստեղծման համար հայտարարված բաց մրցույթին մասնակցել է 10 քանդակագործ, որոնցից հաղթող է ճանաչվել Սարգիս Բաբայանի աշխատանքը։
03/10/2025, 20:58
t.me/avinyantigran/822
Այսօր հանդիպեցի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ՝ քննարկելու համայնքային զարգացման մի շարք հարցեր։

Խոսեցինք Երևանում իրականացվող ծրագրերից, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանը և որակյալ ծառայությունների ապահովմանը։ Փարաքարում նույնպես վերջին տարիներին կարևորվում են ենթակառուցվածքների զարգացումը, դպրոցների ու մարզադպրոցների կառուցումը, ճանապարհների նորոգումն ու բակերի բարեկարգումը։

Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները․
Երևանը պատրաստ է աջակցել Փարաքարի համայնքին տարբեր ծրագրերում, մասնավորապես՝ կանաչապատման ոլորտում:
Պատրաստ ենք տրամադրել արժեքավոր ու հասուն ծառատեսակներ, ինչպես նաև մասնագիտական օգնություն՝ համայնքում կանաչ տարածքների ընդլայնման համար։
03/10/2025, 14:33
t.me/avinyantigran/821
Սիրելի՛ կանայք, սիրելի՛ աղջիկներ,

Մարտի 8-ը պարզապես տոն չէ, այլ նաև օր, որը հիշեցնում է, թե որքան կարևոր է, որ բոլորն ունենան հավասար հնարավորություններ ու ազատություն ընտրելու իրենց ուղին։

Ցանկանում եմ, որ այս օրը լինի ուրախ, լի ուշադրությամբ ու ջերմությամբ։ Թող ձեր ձայնը միշտ լսելի լինի, ձեր ընտրությունները՝ հարգված, իսկ օրերը՝ լեցուն հաջողություններով։

Շնորհավոր ձեր տոնը ❤️
03/08/2025, 09:09
t.me/avinyantigran/820
Կենտրոն վարչական շրջանում շարունակում ենք բարելավել քաղաքային միջավայրը՝ ստեղծելով ավելի գեղեցիկ ու լուսավոր Երևան։

Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում իրականացրել ենք շենքերի լուսավորման աշխատանքներ՝ ապահովելով գիշերային նոր ու վառ տեսարան։
03/05/2025, 20:59
t.me/avinyantigran/819
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեցինք 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին։
03/01/2025, 14:32
t.me/avinyantigran/818
Օպերայի շենքին հարակից ևս մեկ տարածք ազատվում է սրճարանային կառույցներից և շուտով կդառնա կանաչ ու բարեկարգ գոտի։

Տասնամյակներ շարունակ այս տարածքում տեսել ենք կանաչ զանգվածների նվազեցում, սակայն մեր քաղաքականությունը հստակ է՝ հանրային տարածքները պետք է ծառայեն քաղաքին և մարդկանց։

Այս գործընթացը շարունակական է լինելու. վերականգնելու ենք կանաչ տարածքները ոչ միայն Օպերայի շրջակայքում, այլև տարբեր այգիներում ու հանրային վայրերում՝ ստեղծելով ավելի մաքուր, հարմարավետ ու բնապահպանական տեսանկյունից կայուն միջավայր մեր քաղաքի համար։
02/28/2025, 21:24
t.me/avinyantigran/817
Շատ շուտով Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, կունենանք նոր, գեղեցիկ ու կանաչ այգի։

Այստեղ կտնկենք 2000-ից ավել ծառաթփատեսակ, երբ վերջին ծառերն էլ իրենց տեղում լինեն, այգին կբացվի բոլորիդ համար՝ հանգստանալու, ժամանակ անցկացնելու և պարզապես վայելելու Երևանի կանաչ անկյունը։
02/26/2025, 20:36
t.me/avinyantigran/815
Քաղաքապետարանում ջերմ ու հետաքրքիր հանդիպում ունեցանք Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի աշակերտների հետ։

Աշակերտների հետ զրուցեցինք Երևանի մասին, ներկայացրի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քաղաքը դարձնել ավելի կառավարելի ու ժամանակակից։ Խոսեցինք նաև «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որով յուրաքանչյուր երևանցի կարող է իր ներդրումն ունենալ քաղաքի բարելավման գործում։

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումների շրջանակում դպրոցականներին նաև գրքեր նվիրեցի։
02/25/2025, 21:04
t.me/avinyantigran/814
Այսօր մեր թիմի հետ ձնամաքրման աշխատանքներ էինք իրականացնում, որ երևանցիների համար քայլելը ավելի հեշտ ու անվտանգ լինի։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց գործը հոգատարությամբ ու պատասխանատվությամբ են անում։

Շարունակում ենք աշխատել՝ ապահովելու քաղաքի բնականոն կյանքը։
02/21/2025, 17:04
t.me/avinyantigran/813
Սիրելի՛ երևանցիներ,

Երևանում ձյան այս ծավալները սպասելի էին, և մենք շարունակաբար աշխատում ենք 24-ժամյա ռեժիմով՝ ձնամաքրման ու ճանապարհների անցանելիության ապահովման համար։

Վաղը մեզ սպասվում է ավելի ծանր և դժվար օր, քանի որ տեղումների ինտենսիվությունը չի նվազելու։
02/21/2025, 00:05
t.me/avinyantigran/812
Սիրելի՛ երևանցիներ,

Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում դասերը կհետաձգվեն։ Մանկապարտեզները կշարունակեն գործել, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի։

Շնորհակալություն ըմբռնման համար, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելու քաղաքի բնականոն գործունեությունը։
02/20/2025, 22:53
t.me/avinyantigran/811
Ձնամաքրման աշխատանքները 4 օրերի ընթացքում իրականացվելու են շուրջօրյա, մեր ամբողջ տեխնիկան դրված է գործի։
02/20/2025, 22:31
t.me/avinyantigran/810
Շարունակում ենք ընդլայնել կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին, հաճելի միջավայրին և կենսունակությանը։

Այսօր ևս մեկ քայլ կատարեցինք այդ ուղղությամբ՝ մշտադալար ծառեր տնկելով Ազատության հրապարակի հարակից տարածքում, Սարյանի պուրակում և քաղաքի այլ անկյուններում։
02/19/2025, 20:05
t.me/avinyantigran/809
Մեր աշխատանքի հիմքում մարդկանց ակնկալիքներն ու կարիքներն են։

Աջափնյակցիների հետ քննարկեցինք վարչական շրջանի բարելավման ընթացքը՝ հանրային տարածքների բացազատումը, բակերի բարեկարգումը և նոր ֆուտբոլային դաշտերի կառուցումը։
02/18/2025, 21:53
t.me/avinyantigran/808
Ավագանու որոշմամբ Երևանում 850,000 քաղաքացի օգտվում է հասարակական տրանսպորտի արտոնություններից։

Այն ուղևորները, ովքեր վճարում են ուղեվարձը, պետք է իմանան՝ իրենց աջակցությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, ծնողազուրկ ուսանողներն ու դպրոցականները կարողանում են հասարակական տրանսպորտից օգտվել անվճար։
02/17/2025, 10:28
t.me/avinyantigran/807
Երևանի ավագանու որոշմամբ՝ մեր քաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն։
02/13/2025, 21:04
t.me/avinyantigran/806
Վերջին երկու տարվա ընթացքում Երևան մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար։

▫️Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ,

▫️Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները,

▫️Նորացվել է օդափոխման համակարգը,

Ներկայացրել ենք նաև 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից։
02/12/2025, 20:04
t.me/avinyantigran/805
▫️Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում կառուցում և փոխարինում ենք ջրագծերը:

▫️Նոր Խարբերդում լուծման վերջնափուլում է նաև գազատար խողովակի կառուցումը:

▫️Նոր Խարբերդում առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։

▫️ Նորագավիթում կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար։
02/10/2025, 21:04
t.me/avinyantigran/804
Մայրաքաղաքի բոլոր բակերում հին լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։

Արդիականացվել են նաև մի շարք փողոցների և պողոտաների արտաքին լուսավորության ցանցերը։
02/09/2025, 19:59
t.me/avinyantigran/803
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանի հետ քննարկել ենք համատեղ ծրագրերի ընթացքը և նոր հնարավորությունները։

▫️Արդեն «Յանդեքս Գո» հավելվածում ու «Յանդեքս» քարտեզներում հասանելի են Երևանի 76 երթուղիներից 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի։

▫️2025-ին նախատեսվում է նաև կանգառներում էլեկտրոնային չվացուցակների, խցանումների վերլուծության և այլ թվային լուծումների ներդրում։
02/08/2025, 11:15
t.me/avinyantigran/802
Հանդիպել եմ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

Խոսել ենք
▫️Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում,

▫️շների ստերջացման ծրագրի մասին,

▫️ համատեղ մշակութային միջոցառումների անցկացման մասին,

▫️ Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգման մասին՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները։
02/06/2025, 21:42
t.me/avinyantigran/801
Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցելու է կրթական նորարարություններին և բարելավման ծրագրերին՝ նպաստելով մեր քաղաքի կրթական միջավայրի զարգացմանը։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ քննարկեցինք նորարարական նախաձեռնությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն դպրոցի, այլև Երևանի կրթական զարգացման համար։
02/04/2025, 21:02
t.me/avinyantigran/800
Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր:

Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում:
02/02/2025, 20:00
t.me/avinyantigran/799
2025թ. հունվարի 1-ից համայնքային երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցների աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 %-ով կբարձրանա:
01/30/2025, 08:04
t.me/avinyantigran/798
Մեր նոր տոմսային համակարգը լուծում է երկու կարևոր խնդիր՝

▫️Ստեղծում ենք պայմաններ, որ յուրաքանչյուր մարդ կարողանա հեշտությամբ օգտվել հասարակական տրանսպորտից՝ առանց ավելորդ դժվարությունների։

▫️ Նոր որակի տրանսպորտը պահանջում է համապատասխան սպասարկում, և տոմսային համակարգը կարևոր գործիք է այն կայուն ֆինանսավորելու համար։

Մենք կառուցում ենք ժամանակակից, հարմարավետ ու վստահելի տրանսպորտային համակարգ, որտեղ յուրաքանչյուր մարդու շահն առաջնային է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
01/29/2025, 23:22
t.me/avinyantigran/797
150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում։
01/28/2025, 18:30
t.me/avinyantigran/796
Այսօր նշում ենք մեր զինված ուժերի կազմավորման 33-ամյակը՝ հայոց բանակի կազմավորման օրը։

Շնորհակալություն մեր զինվորներին ու սպաներին՝ իրենց նվիրումի և անձնվիրության համար։
01/28/2025, 14:44
t.me/avinyantigran/795
Այսօր Տիգրան Մանսուրյանի տարեդարձն է:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լույս է տեսել Մաեստրոյի կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրք, ինչպես նաև կինոերաժշտության ալբոմ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, որն արդեն հասանելի է բոլոր առաջատար հարթակներում:
01/27/2025, 21:09
t.me/avinyantigran/794
Search results are limited to 100 messages.
Some features are available to premium users only.
You need to buy subscription to use them.
Filter
Message type
Similar message chronology:
Newest first
Similar messages not found
Messages
Find similar avatars
Channels 0
High
Title
Subscribers
No results match your search criteria