Your trial period has ended!
For full access to functionality, please pay for a premium subscription
AR
Sputnik Արմենիա
https://t.me/armeniasputnik
Channel age
Created
Language
Armenian
0.14%
ER (week)
10.47%
ERR (week)

Sputnik Արմենիա

www.armeniasputnik.am

Facebook - https://www.facebook.com/SputnikArmeniaAgency

Messages Statistics
Reposts and citations
Publication networks
Satellites
Contacts
History
Top categories
Main categories of messages will appear here.
Top mentions
The most frequent mentions of people, organizations and places appear here.
Found 3 594 results
1
Առնվազն 8 մարդ (այդ թվում՝ մեկ երեխա) է մահացել, ևս 6-ը տուժել են Վանկուվերում փառատոնի ժամանակ մեքենայի հարվածից, հայտնում են կանադական լրատվամիջոցները։

@ArmeniaSputnik
04/27/2025, 09:55
t.me/armeniasputnik/79630
1
Վանկուվերում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ․ կան զոհեր ու վիրավորներ

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել ֆիլիպինյան մշակույթին նվիրված Լապու-Լապու ամենամյա փառատոնի ժամանակ։

Վարորդը ձերբակալված է, հետաքննությունն է իրականացվում։

@ArmeniaSputnik
04/27/2025, 09:21
t.me/armeniasputnik/79629
1
Խնածախ–Վաղատուր–Խոզնավար ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներառված է 2026-2028 թթ ծախսերում` միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2026 թ.–ի նախնական հայտում, ArmeniaSputnik–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՏԿԵՆ–ից

Իսկ ե՞րբ պատրաստ կլինի Խոզնավարի ճանապարհը, որի հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել դեռ 2023 թվականին։ Մանրամասները` ստորև⤵️
04/27/2025, 09:11
t.me/armeniasputnik/79628
21
Իրանի Բենդեր Աբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է ավելի քան 800 մարդ, Հորմոզգան նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ։

📎Ապրիլի 26–ի ուշ երեկոյան նավահանգստում որոտացել են մի քանի պայթյուններ, հաղորդում է Tasnim-ը։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը, ենթադրաբար, տեղի է ունեցել պինդ հրթիռային վառելիք պատրաստելու համար օգտագործվող նյութի պատճառով։

@ArmeniaSputnik
04/27/2025, 08:56
t.me/armeniasputnik/79627
1
☔️Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` հորդառատ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։ Մայրաքաղաքում տեղումներ չեն գրանցվի։

Ծանոթացեք ապրիլի 27–ի եղանակային կանխատեսումներին։⤴️

@ArmeniaSputnik
04/27/2025, 08:01
t.me/armeniasputnik/79626
891
Եթե փորձես մոռանալ պատմությունը, այն քեզ կհիշեցնի իր մասին. Հայաստանում ՌԴ դեսպան

«Պատահական չէ, որ մենք հիմա միաժամանակ մի քանի գործընթացների ականատես ենք լինում։ Փորձ է արվում արդարացնել նացիզմը, վերաշարադրել պատմությունը և պատերազմի արդյունքները։ Սա Ուկրաինայում ներկայիս հակամարտության հիմնական պատճառներից մեկն է»,– @ArmeniaSputnik–ին ասաց Սերգեյ Կոպիրկինը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 19:52
t.me/armeniasputnik/79625
943
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 700-ը, հաղորդում է Tasnim-ը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 19:36
t.me/armeniasputnik/79624
865
Արթուր Դավթյանը անցավ եզրափակիչ Եգիպտոսում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի վեցերորդ փուլում

@ArmeniaSputnik
04/26/2025, 19:29
t.me/armeniasputnik/79623
2
864
🥇Գոռ Շատվերյանը (71 կգ) դարձել է սամբոյի պատանիների Եվրոպայի չեմպիոն` 1։0 հաշվով հաղթելով ուկրաինացի մրցակցին։

@ArmeniaSputnik
04/26/2025, 19:26
t.me/armeniasputnik/79622
903
Թուրքիայում ձերբակալվել և արդեն Մոսկվա է տեղափոխվել ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ Իգնատ Կուզինը, որը մեքենայում ռումբ էր տեղադրել, որի պայթյունից սպանվել էր գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։

Ուկրաինայի Սումի քաղաքի բնակիչը, որը նախկինում ապրել է Կարաչայ-Չերկեսիայում, ապրիլի 25-ին Բալաշիխայում վարձակալել է մի սպայի բնակարան, ականապատել օգտագործված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենա և պայթյուն իրականացրել, հաղորդում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։

@ArmeniaSputnik
04/26/2025, 18:52
t.me/armeniasputnik/79621
1
851
ԵԱՏՄ-ն կմիավորի ավիացիոն անվտանգության հարցերի նկատմամբ մոտեցումները

Երևանում կայացած հանդիպման ժամանակ միության 5 երկրների փորձագետները քննարկել են տեսչական գործունեության, օդային նավիգացիոն ծառայությունների ենթակառուցվածքների պաշտպանության, կիբեռանվտանգության և ԱԹՍ–ների օգտագործման հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ավիացիոն անվտանգության և թռիչքների անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատմանը, այդ թվում՝ հակամարտության գոտիներում և դրանց մոտակայքում։

@ArmeniaSputnik
04/26/2025, 18:24
t.me/armeniasputnik/79620
2
903
Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի հիշատակի օրն է

Վրաերթի վայրում` Պարոնյան–Լեո խաչմերուկում, մարդիկ այսօր հիշատակի ակցիա և մոմովառություն են կազմակերպել` պահանջելով նաև արդարություն։

📎Հիշեցնենք` դեպքից 3 տարի է անցել, սակայն առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ 2024 թ. սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։

@ArmeniaSputnik
04/26/2025, 18:02
t.me/armeniasputnik/79619
912
🇺🇸🇮🇷 ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն մայիսի 3-ին. Օմանի ԱԳ նախարար

Բադր բին Համադ ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցում գրել է, որ այսօր կայացած բանակցությունների երրորդ փուլը բացահայտեց փոխադարձ հարգանքի և անսասան պարտավորությունների վրա հիմնված համաձայնության հասնելու ընդհանուր ցանկությունը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 17:41
t.me/armeniasputnik/79618
975
🇷🇺🇺🇦 Ուիտկոֆի հետ հանդիպմանը Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցել Կիևի հետ առանց որևէ նախապայմանի. Պեսկով

@ArmeniaSputnik
04/26/2025, 16:35
t.me/armeniasputnik/79617
1
1.0 k
Ֆրանցիսկոս պապի մարմինը հանձնվեց հողին

Թաղումը տեղի է ունեցել Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում՝ նեղ շրջանակով։

@ArmeniaSputnik
04/26/2025, 16:15
t.me/armeniasputnik/79616
997
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի փրկարարական ուժերի ղեկավար Բաբակ Մահմուդիին։

@ArmeniaSputnik
04/26/2025, 16:10
t.me/armeniasputnik/79615
1
924
Ադրբեջանի ԱԳՆ–ն շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

✔️Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։
Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչն Ադրբեջանն արել է։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։

Ընթացող դատավարությունների շրջանակներում ՀՀ–ն միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ։

📎Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, թե իբր ՄԱԿ-ի դատարանը մերժել է Երևանի պնդումները Բաքվի դեմ՝ Վարդանյանի և ԼՂ մյուս նախկին առաջնորդների գործերով։

@ArmeniaSputnik
04/26/2025, 15:31
t.me/armeniasputnik/79614
1
973
Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը ներկա են գտնվել նաև Գարեգին Երկրորդ և Արամ Առաջին կաթողիկոսները։

Հուղարկավորության արարողությանը մատուցվել է Սուրբ պատարագ, որի ընթացքում տարբեր եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ աղոթք են բարձրացրել Ֆրանցիսկոս պապի հոգու խաղաղության համար։ Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն հայոց հայրապետը մասնավոր աղոթքէր բարձրացրել Ֆրանցիսկոս պապի հոգու հանգստության համար։

@ArmeniaSputnik
04/26/2025, 15:10
t.me/armeniasputnik/79613
965
Թրամփի և Զելենսկու բանակցությունները չեն շարունակվել. ԱՄՆ նախագահը Վատիկանում տեղի ունեցած արարողությունից հետո մեկնել է ԱՄՆ։

Սպիտակ տունը երկու առաջնորդների միջև կարճատև հանդիպումը անվանել է արդյունավետ։ Սակայն Զելենսկին, ավանդույթի համաձայն, կարիք ուներ Մակրոնի աջակցության. նրա հետ, ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, նա «կարևոր խաղաղության բանակցություններ» է վարում տաղավարում մի բաժակ սուրճի շուրջ։

@ArmeniaSputnik
04/26/2025, 15:01
t.me/armeniasputnik/79611
932
04/26/2025, 15:01
t.me/armeniasputnik/79612
967
Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տուժածերի թիվը հասել է 560-ի, հայտնում է Fars գործակալությունը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 14:23
t.me/armeniasputnik/79610
2
984
Կիևի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է. Պուտինը՝ Կուրսկի մարզի լիակատար ազատագրման մասին

— Կուրսկի սահմանային շրջանում թշնամու լիակատար պարտությունը պայմաններ է ստեղծում Ռուսաստանի ԶՈւ–ի հետագա հաջող գործողությունների համար ռազմաճակատի այլ կարևոր հատվածներում։

— Կուրսկի շրջանում ռուս զինվորականների հետ ուս-ուսի տված գործող ԿԺԴՀ զինվորականները ցուցաբերեցին տոկունություն և հերոսություն։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահին զեկուցել է, որ Սումիի մարզում անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները շարունակվում են, ազատագրվել է 4 բնակավայր, վերահսկողության տակ է գտնվում ավելի քան 90 քառակուսի կիլոմետր տարածք։ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում կորցրել են ավելի քան 76 հազար զինվոր՝ մի մասը սպանված, մի մասը` վիրավոր։

@ArmeniaSputnik
04/26/2025, 13:56
t.me/armeniasputnik/79609
2
967
❗️Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է, Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից, հայտնել է Պեսկովը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 13:30
t.me/armeniasputnik/79608
1
1.0 k
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 80-ի, հաղորդում է Tasnim գործակալությունը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 13:25
t.me/armeniasputnik/79607
1.0 k
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի տաճարում, այն տևել է մոտ 15 րոպե, հայտնում է Sky News-ը։

Հասանելի են դարձել հանդիպման լուսանկարները։

@ArmeniaSputnik
04/26/2025, 13:06
t.me/armeniasputnik/79606
2
984
Թբիլիսիում էլ հրաժեշտ են տալիս աշխարհահռչակ ականավոր քանդակագործ Զուրաբ Ծերեթելիին

Վարպետին հրաժեշտ տալու են եկել Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը, արվեստագետներ, պաշտոնյաներ և քաղաքի բնակիչներ, հայտնում է Sputnik Գրուզիան։

Ծերեթելին կհուղարկավորվի Դիդուբեի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում՝ իր կնոջ՝ վրացական ժառանգական արքայադուստր Ինեսսա Անդրոնիկաշվիլիի կողքին։

@ArmeniaSputnik
04/26/2025, 12:55
t.me/armeniasputnik/79605
978
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել

Պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում, գրում է Tasnim-ը։ Պայթյունն այնքան հզոր էր, որ լսվել է Քեշմ կղզում, որը գտնվում է Բանդար Աբբաս նավահանգստից 20 կիլոմետր հեռավորության վրա։ Ենթադրվում է, որ վառելիքի բաք է պայթել։

@ArmeniaSputnik
04/26/2025, 12:41
t.me/armeniasputnik/79604
1
1.1 k
Փաշինյանը մտադիր է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը

«Սա երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,–ասել է նա ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

@ArmeniaSputnik
04/26/2025, 11:57
t.me/armeniasputnik/79603
1
1.1 k
200 հազար մարդ է մասնակցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտին, հայտնում են Վատիկանից։

@ArmeniaSputnik
04/26/2025, 11:54
t.me/armeniasputnik/79602
1.1 k
Վտանգավոր հետևանքներ կլինեն. «FlyOne Արմենիան» և «Շիրակ ավիան» դեմ են գործադիրի որոշմանը

Ընկերությունները վստահ են` կառավարության որոշումը կարող է լրջորեն խաթարել տեղական ավիափոխադրողների զարգացման հեռանկարները, ավելի խորացնել առանց այն էլ առկա անհավասար մրցակցության պայմաններն օտարերկրյա ավիափոխադրողների հետ։

Նրանք կոչ են արել, հաշվի առնելով ՀՀ ազգային շահերի առաջնահերթությունը, սահմանել տեղական ավիափոխադրողների օրինական շահերի պաշտպանության գործուն մեխանիզմներ։

@ArmeniaSputnik
04/26/2025, 11:46
t.me/armeniasputnik/79601
1
1.0 k
Հաղթանակի 80-ամյակի առթիվ Ալավերդիի Սանահին կայարանի մոտ տնկվել է 80 գիհի

Հիշատակի արարողության նախաձեռնությունն իրականացնում է Հայաստանում Ռուսական տունը՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ համատեղ։ Կանաչ նրբանցքը խորհրդանշորեն կտանի դեպի Միկոյան եղբայրների թանգարան՝ մի վայր, որը պահպանում է Մեծ Հաղթանակին Հայաստանի ներդրման հիշողությունը։

«Գիհիների թիվը ցույց է տալիս Հաղթանակից հետո անցած տարիների քանակը... Մենք ունենք ընդհանուր անցյալ և հասկանում ենք մեր ներդրումը ընդհանուր Հաղթանակում», - ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 11:23
t.me/armeniasputnik/79600
1.0 k
Զելենսկին Վատիկանում հանդիպում է ունենում Թրամփի հետ, հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը։

@ArmeniaSputnik
04/26/2025, 11:10
t.me/armeniasputnik/79599
1
1.1 k
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունը տեղի կունենա Հռոմում։ Նա կթաղվի Սանտա Մարիա Մաջորեի տաճարում։

Հազարավոր մարդիկ արդեն եկել Սուրբ Պետրոսի հրապարակ՝ հրաժեշտ տալու պապին։ Այնտեղ են Դոնալդ Թրամփը` կնոջ հետ, Մակրոնը։ Ռուսաստանը ներկայացնում է մշակույթի նախարար Լյուբիմովան։ Հռոմի քահանայապետի վերջին հրաժեշտին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գարեգին և Արամ կաթողիկոսները։

@ArmeniaSputnik
04/26/2025, 11:03
t.me/armeniasputnik/79598
6
1.2 k
McDonald's-ը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան։ Ընկերությունը 2024 թվականի դեկտեմբերին դիմում է ներկայացրել «Ռոսպատենտ» ապրանքանիշը գրանցելու համար։ Ապրիլին Ռոսպատենտը որոշում է կայացրել քննարկել այն, գրում է Bloomberg-ը:

Մասնագետները նշում են, որ McDonald’s-ը հնարավորություն ունի գրանցելու ապրանքանիշը, քանի որ ընկերությունը պահպանել է իր բոլոր հիմնական ապրանքանիշերի իրավունքները ՌԴ-ում։

@ArmeniaSputnik
04/26/2025, 09:41
t.me/armeniasputnik/79597
2
1.2 k
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լի Սինվեյը այսօր ժամանել է Երևան, հայտնում են դեսպանատնից։

Ապրիլի 3–ին Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը @ArmeniaSputnik-ին ասել էր, որ շուտով Չինաստանը նոր դեսպան կնշանակի Հայաստանում։

Հիշեցնենք, որ ՀՀ–ում Չինաստանը շուրջ 9 ամիս դեսպան չուներ։ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ավարտել է 2024 թ–ի հուլիսի 11–ին։

@ArmeniaSputnik
04/26/2025, 09:01
t.me/armeniasputnik/79596
1
1.3 k
Հայաստանցիների համար կենսաչափական անձնագրեր կպատրաստեն ֆրանսիացիները

ՀՀ-ում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող ճանաչված «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը հիմնադրել է «HAYPASS» ՓԲԸ-ն, որի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիր է ստորագրել ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ։

@ArmeniaSputnik
04/26/2025, 08:24
t.me/armeniasputnik/79595
1.3 k
💦Հանրապետության տարածքում ապրիլի 26-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

@ArmeniaSputnik
04/26/2025, 08:00
t.me/armeniasputnik/79594
1.5 k
Ռուսաստանը ԱՄՆ–ից պահանջելու է, որ հետխորհրդային տարածքը լինի իր ազդեցության գոտում, իսկ դա նշանակում է, որ այսօրվա ՀՀ կառավարությանը ոչ ոք չի օգնելու, միայն կարող են ինչ-որ չափով ՌԴ–ի և Իրանի հետ պայմանավորվել, Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի նախագահ, քաղաքագետ Արման Բոշյանը։

«Միակ ճանապարհը, որ Հայաստանը կարողանա տնտեսությունը պահպանել, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահելն է, դրա համար իշխանությունները հակառուսական դաշտից ուզում են դեպի ռուսական դաշտ գնալ։ Դա կապված է նաև ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքների հետ։ Հիմա Հայաստանը տեսնելով, որ Ռուսաստանի տապալման լեգենդները չեն աշխատում, հասկացել է, որ պետք է վերականգնել կապը ՌԴ-ի հետ»։
04/25/2025, 21:53
t.me/armeniasputnik/79593
1.4 k
Թուրքիան ՀՀ–ի հետ կարգավորում չի ուզում, նրան զիջումներ են պետք. թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյան

«Թուրքիայում հանրության այն հատվածի ներկայացուցիչները, որն իրապես շահագրգռված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հարցում, կա՛մ մարգինալացված են, կա՛մ արտագաղթել են երկրից, կա՛մ բանտում են։ Այնտեղ չեն մնացել քաղաքական ուժեր, խմբեր և մարդիկ, որոնք պատրաստ են առանց նախապայմանների կարգավորման»,– @ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասաց թուրքագետը։

Վահրամ Տեր–Մաթևոսյանի հետ զրույցը` այստեղ։
04/25/2025, 21:38
t.me/armeniasputnik/79592
1.4 k
«Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ–ում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է:

Ըստ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` թեման ակտուալ է նաև նրանով, որ ֆաշիզմն իր դրսևորումներն է ունեցել նաև ադրբեջանական քաղաքականությունում, ինչն Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների, արցախահայերի բռնի տեղահանմանը և ամբողջական օկուպացիայի:

Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում ՀՀ–ի համար:

@ArmeniaSputnik
04/25/2025, 20:45
t.me/armeniasputnik/79591
1.3 k
Բաքվում կայացել է Արցախի նախկին ղեկավարների շինծու դատավարության հերթական նիստը

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր կրկին ցուցմունք են տվել «տուժողները»։

Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 28-ին:

@ArmeniaSputnik
04/25/2025, 20:27
t.me/armeniasputnik/79590
1
1.3 k
🥇 Մհեր Օհանյանը (71 կգ) դարձել է Սամբոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր

Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ՝ 1 ոսկի, 2 արծաթ և 3 բրոնզ:

Արշակ Բեխչյանն (64 կգ) ու Սեյրան Սարուխանյանը (88 կգ) նվաճել են արծաթե, Սամվել Ղազարյանը (79 կգ), Էրիկ Սաղաթելյանը (98 կգ) ու Արսեն Հայրապետյանը (+98 կգ)՝ բրոնզե մեդալներ։

@ArmeniaSputnik
04/25/2025, 19:35
t.me/armeniasputnik/79589
2
1.3 k
⚡️ԱԱԾ-ն հայտնում է՝ ինչից է մահացել զինվորը

Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

@ArmeniaSputnik
04/25/2025, 19:19
t.me/armeniasputnik/79588
3
1.3 k
Ոսկու համաշխարհային գինը շարունակում է ռեկորդներ սահմանել, և, ըստ կախատեսումների, առաջիկայում էլ շարունակելու է աճել. @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ոսկերչական ընկերության գլխավոր տնօրեն Նելլի Հարությունյանը։

Նշենք, որ ապրիլի 22-ի դրությամբ ոսկու համաշխարհային գինը սահմանեց հերթական ռեկորդը` 999 հարգի ոսկու 1 ունցիայի (31,1գր) դիմաց 3500 դոլար (շուրջ 1,4 մլն դրամ)։ Մասնագետները դա պայմանավորում են ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի հետևանքով դոլարի թուլացմամբ և ոսկու նկատմամբ աճող պահանջարկով։
04/25/2025, 18:46
t.me/armeniasputnik/79587
1
1.3 k
Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տևել է երեք ժամ, եղել է կառուցողական և օգտակար. մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը

➖Զրույցը թույլ տվեց լրացուցիչ մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներով։

➖Պուտինի և Ուիտկոֆի հանդիպմանը խոսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին:

@ArmeniaSputnik
04/25/2025, 18:20
t.me/armeniasputnik/79586
3
1.2 k
ՀՀ քննչական կոմիտեն @ArmeniaSputnik-ին հաստատել է սահմանապահի մահը՝ չհստակեցնելով պատճառը

ՔԿ մամուլի ծառայությունից միայն հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ։
04/25/2025, 18:17
t.me/armeniasputnik/79585
11
1.3 k
⚡️Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինվոր է մահացել

Ըստ ArmLur.am-ի` նա պայթել է ականի վրա։

@ArmeniaSputnik
04/25/2025, 17:56
t.me/armeniasputnik/79584
1.3 k
🇦🇲🇷🇺Ռուսական կողմն առաջարկել է Հայաստանում «Սիրիուս» մոդելով լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոն հիմնել

ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Անդրեյ Կորնեևի հրավերով Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի հարևանությամբ գործող «Սիրիուս» կրթական կենտրոն է այցելել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը։

Քննարկվել են Ռուսաստանի հայերով խիտ բնակեցված վայրերում հայերենով կրթության կազմակերպմանը և դաշնային ցանկում «Մայրենի լեզու» և «Մայրենի գրականություն» հայալեզու դասագրքերի համալրման և տրամադրման հարցերը։
Ընդգծվել է Հայաստանում հանրակրթական նոր չափորոշիչին համապապատասխան ռուսաց լեզվի դասագրքերի մշակման կարևորությունը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 17:47
t.me/armeniasputnik/79583
1
1.3 k
Ինչո՞ւ ԱՄՆ-ն հանկարծ խաղաղասեր դարձավ Ուկրաինայի հարցում. միջազգայնագետի տեսակետը

«Իրականում» հաղորդման եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն ասում է, որ պատճառն, ըստ էության, ֆինանսական է, ԱՄՆ–ն շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարող ռազմական առումով աջակցել այս պատերազմին, քանի որ ԱՄՆ-ի, նաև ԵՄ–ի պաշարները սպառվել են։

«Այդ պատճառով նրանք հիմա փորձում են միջանկյալ լուծում գտնել` այնպես անել, որ ռազմական գործողությունները գոնե ժամանակավորապես դադարեցվեն, որպեսզի հնարավորություն ունենան շունչ քաշելու և համալրելու պաշարները։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է կանգնեցնել պատերազմը, բայց նրանք այլ տարբերակ չունեն, քանի որ Թրամփը, ի տարբերություն Բայդենի, շատ լավ հասկանում է, որ իր դեմ այսօր շատ հզոր կոալիցիա կա` ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի»։

@ArmeniaSputnik
04/25/2025, 17:25
t.me/armeniasputnik/79582
1.2 k
ՀՀ տնտեսությունը 2025 թվականի առաջին եռամսյակում 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,1 %-ով

2024 թ. առաջին եռամսյակի համեմատ խիստ կրճատվել է արտաքին առևտրաշրջանառությունը` 54,2 %–ով։ Արտահանումը ևս կրճատվել է մոտ 2,5 անգամ` 61,8 %–ով` կազմելով 252.7 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ մոտ կրկնակի` 47,9 %–ով՝ կազմելով 405.2 մլրդ դրամ։

@ArmeniaSputnik
04/25/2025, 17:04
t.me/armeniasputnik/79581
26
1.4 k
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները 25 000 – 180 000 դրամ են. վաճառքը կսկսվի 4 օրից

«JLoLiveIn2025 շոուի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 12։00-ին»,– գրել է երգչուհին սոցցանցերի պաշտոնական էջերում։

@ArmeniaSputnik
04/25/2025, 15:56
t.me/armeniasputnik/79580
1.3 k
Հայաստանում ավելի քան 1000 մասնակից գրել է «Հաղթանակի թելադրությունը», որը միաժամանակ անցկացվել է երկրի տասը վայրերում։

Ամենամեծը Երևանում էր, դրան մասնակցել է ավելի քան 500 մարդ՝ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դիվանագետներ և հասարակական գործիչներ։ Թեստը 25 հարցից էր բաղկացած՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի նշանակալի իրադարձություններին և հերոսներին, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրմանը ընդհանուր հաղթանակում։

«Կարևոր է, որ աշխարհը իմանա, թե ինչի միջով է անցել մեր երկիրը, որը վճռորոշ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում», - @ArmeniaSputnik-ին ասել է ՌԴ դեսպանորդ խորհրդական Մաքսիմ Սելեզնևը։
04/25/2025, 15:36
t.me/armeniasputnik/79579
2
1.2 k
Արամ Ա–ն ևս մեկնել է Վատիկան` մասնակցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

@ArmeniaSputnik
04/25/2025, 15:28
t.me/armeniasputnik/79578
1
1.2 k
«Գազպրոմ Արմենիան» գլխավորում է 2025 թ. 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչու ցանկում չկա 2024–ի առաջատար ԶՊՄԿ–ն

ՀՀ ՊԵԿ–ից @ArmeniaSputnik-ին պարզաբանեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ներառվել 1000 խոշոր հարկատուների ցանկում, քանի որ 2024 թ. արդյունքներով վճարել է պահանջվածից շատ շահութահարկ, որը հաշվարկվել է նաև 2025–ի առաջին եռամսյակի համար։
04/25/2025, 15:20
t.me/armeniasputnik/79577
1
1.2 k
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր:

@ArmeniaSputnik
04/25/2025, 15:08
t.me/armeniasputnik/79576
2
1.2 k
«Մեջների կյաժը Անդրանիկ Քոչարյանը չէ». Արուսյակ Ջուլհակյան

ՔՊ-ն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 14:57
t.me/armeniasputnik/79575
1.2 k
Հայտնի ձեռքսեղմում Էլբայի վրա. 80 տարի առաջ տեղի ունեցավ խորհրդային և ամերիկյան զորքերի լեգենդար հանդիպումը Թորգաուի մոտակայքում գտնվող ավերված կամրջի վրա:

Էլբայի վրա հանդիպման խորհրդանիշներից մեկը գրկախառնված լեյտենանտների՝ Սիլվաշկոյի և Ռոբերտսոնի լուսանկարն էր։
Պատմական հանդիպումը նշելու համար Մոսկվայում տրվեց 24 համազարկ 324 զենքից։

Բայց շուտով «Էլբայի վրա հանդիպման» ոգին փոխարինվեց սառը պատերազմով, որի սկիզբը Չերչիլը դրեց իր ֆուլթոնյան ելույթով 1946-ի մարտին:

@ArmeniaSputnik
04/25/2025, 14:55
t.me/armeniasputnik/79574
1.2 k
Անդրանիկ Քոչարյանի վարքը քննել էթիկայի հանձնաժողովում․ ընդդիմությունը նախագիծ է ներկայացրել

Նախագծի զեկուցող, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց՝ առաջարկում են, որ ժամանակավոր հանձնաժողովը կազմված լինի 5 անդամից։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը 2 ամիս է։

@ArmeniaSputnik
04/25/2025, 14:17
t.me/armeniasputnik/79573
1
1.3 k
Մայիսի 9-ի նախօրեին նրանք ցանկանում են վերջնականապես ջնջել Ուկրաինայի ազատագրման ժամանակ զոհվածների հիշատակը. ուկրաինական վանդալիզմն այսպես է ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Վանինը։

«Խորհրդային զինվորների հուշարձանները հարյուրներով, հազարներով քանդվում են, ոչնչացվում են Հայրենական մեծ պատերազմի ամենանշանավոր հուշարձանները։ Լվովի ամենամեծ հուշարձաններից մեկը՝ «Փառքի բլուրը», վերջերս ամբողջությամբ ավերվել է»,–ասել է Վանինը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 13:43
t.me/armeniasputnik/79572
1
1.2 k
Ամոթի ապրիլի 24 էր` և՛ միջազգային ճանաչման, և՛ մեզ ներկայացնող մարդու ուղերձի, և՛ հոգեբանական վիճակի մասով. Աշոտյան

«ԵՄ–ի հանձնակատար Կալասն այսօր գնում է Բաքու։ Ավելի տխմար օր գտնել ու գնալ Բաքու, դժվար է պատկերացնել։ Կհիշե՞ք` ԵՄ–ից ով է այն բարձրաստիճան պաշտոնյան, որը մեզ երեկ ցավակցեց։ Ոչ մեկը։ Դա այն դեպքում, որ Եվրոպական միության 17 երկիր ճանաչել է ցեղասպանությունը»,– նշեց Աշոտյանը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 13:04
t.me/armeniasputnik/79571
1
1.2 k
Մարդը բանկում մերժվում է, բայց նրա տվյալներով օնլայն 6 անգամ շատ վարկ են ստանում․ դատախազ

Կան բանկեր, որոնք ունեն ուժեղ անվտանգության համակարգեր և կան բանկեր, որոնք չունեն, ԱԺ-ում ասաց Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներին։

Նշեց՝ այս տարի արդեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ԿԲ՝ խնդրելով համապատասխան կառույցի միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք անվտանգության համապատասխան համակարգ չունեն։

Հիշեցնենք՝ վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության, տարբեր բանկերի մոտ։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:59
t.me/armeniasputnik/79570
5
1.2 k
Ադրբեջանում և Թուրքիայում «էշին» ոչ ավանդական եղանակով են ուզում օգտագործել, Բրյուսելից ասում են` «էշ մի սատկի, գարուն կգա», Վաշինգտոնում «էշը» պահանջարկ չունի, իսկ Մոսկվայում էլ տրամադրությունից կախված կամ «ишак» են ասում, կամ «ослик». Արմեն Աշոտյանն այսպես նկարագրեց Հայաստանի ներկա վիճակը։

«Շատ բարդ է պարկեշտ ձևով նկարագրել Հայաստանում տիրող իրավիճակը»,–դատական նիստից հետո լրագրողներին ասաց նա։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:52
t.me/armeniasputnik/79569
1
1.2 k
Վերջին մեկ տարվա ընթացքում Եվրոպայում արձանագրվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների ավելի քան 100 պղծված հուշարձան, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Վանինը:

Սա դարձել է Արևելյան Եվրոպայի և Մերձբալթյան մի շարք երկրների քաղաքականության մի մասը, իսկ վանդալիզմի փաստերի ամենամեծ քանակը նկատվում է Լեհաստանում և Լիտվայում: Նման իրադարձություններին Մոսկվան արձագանքում է դիվանագիտական դեմարշով, նշել Է դիվանագետը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:31
t.me/armeniasputnik/79568
5
1.2 k
04/25/2025, 12:23
t.me/armeniasputnik/79567
5
1.2 k
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկը մահացել է մերձմոսկովյան Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով

Նա այդ պահին անցնում էր դեպքի վայրի կողքով։ ԶԼՄ - ները գրում են, որ պայթուցիկով լցված ավտոմեքենան (չի պատկանել զոհվածին-խմբ.) կարող էին հատուկ քշել դեպի այն տունը, որտեղ ապրում էր զինվորականը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:23
t.me/armeniasputnik/79566
2
1.2 k
🔸Սամվել Շահրամանյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերջերս չեն հանդիպել. Արցախի նախագահը հերքեց այդ տեղեկությունը

«Սկզբնական շրջանում հանդիպումներ ունեցել եմ քաղաքական ուժերի, նաև Լևոն Տեր–Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես կաշկանդված չեմ որևէ մեկի հետ հանդիպելու»,– ասաց Սամվել Շահրամանյանը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:17
t.me/armeniasputnik/79565
1
1.2 k
ԵԱՏՄ-ում 2024 թվականի տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշը. ԵՏՀ

Միաժամանակ, միության ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 4.4%-ով, մինչդեռ բյուջեի և պարտքի կայունությունը մնացել է անփոփոխ։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:09
t.me/armeniasputnik/79564
3
1.3 k
🔸Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կանգնած է ծանր որոշում կայացնելու առաջ, լրագրողներին ասաց Սամվել Շահրամանյանը նրանց հետ հանդիպելուց հետո

«Օրեր անց իրենք պիտի որոշում կայացնեն` ինչ ճանապարհով են շարունակելու։ Ես քննարկել եմ իրենց հետ տարբերակները»,–ասաց Արցախի նախագահը։

Հանրահավաք սպասվելու հարցին էլ նա կրկին ասաց, որ դա պետք է խորհուրդը որոշի։

@ArmeniaSputnik
04/25/2025, 12:05
t.me/armeniasputnik/79563
2
1.2 k
Մի անգամ ցույց տվեք, որ դուք մտածում եք էս երկրի, էս ժողովրդի մասին. տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ

Տնտեսվարողները բողոքում են ընդդեմ շրջհարկի, քանի որ 5% տոկոսի փոխարեն առևտրի սուբյեկտների համար հարկն այս տարվանից 10% է սահմանվել։ Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակցիայի վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որպեսզի կազմակերպված գործադուլներ և հանրային ճնշումներ լինեն։

@ArmeniaSputnik
04/25/2025, 11:43
t.me/armeniasputnik/79562
4
1.3 k
Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում հանդիպում է արցախցիների հետ

«Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին։ ՀՀ կառավարության առաջրկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, ես ասել եմ, որ բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված ծրագիր է»,–վրանում արցախցիներին ասաց նա։

✔️Արցախի նախագահը կարծում է, որ կառավարության առաջարկը համապատասխան խմբեր ստեղծելու և աշխատանքներ իրականացնելու պետք է իրականացվի, քանի որ, ըստ նրա, դրանից է կախված նաև հետագայում արցախցիների հետագա ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ–ում։

Այնուհետև Արցախի նախագահի և արցախցիների հանդիպումը շարունակվեց փակ ձևաչափով։

@ArmeniaSputnik
04/25/2025, 11:14
t.me/armeniasputnik/79561
1.3 k
Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում հաղթել է ադրբեջանցի մրցակից Զաբեհ Շամիևին՝ երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նրան։

Մարզիկն ընդգծել է, որ այս հաղթանակը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, խորհրդանշական է։

@ArmeniaSputnik
04/25/2025, 11:10
t.me/armeniasputnik/79560
1
1.3 k
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա․ դատախազ

Աննա Վարդապետյանն ԱԺ–ում ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։

@ArmeniaSputnik
04/25/2025, 10:23
t.me/armeniasputnik/79559
2
1.3 k
Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը, հայտնում են նախագահականից։

Հռոմի Սրբազան քահանայապետի հուղարկավորության արարողությանը կկայանա ապրիլի 26-ին։

@ArmeniaSputnik
04/25/2025, 09:56
t.me/armeniasputnik/79558
1
1.4 k
2024թ․ՀՀ-ում 89,5 տոկոսով աճել է մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11,9 %-ով՝ սեռական անձեռմնխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, ԱԺ–ում ասաց գլխավոր դատախազը

✔️2024թ․ ՀՀ-ում արձանագրվել է հանցագործությունների թվի 1,1 տոկոսով նվազում, բացահայտման ցուցանիշի՝ 3,4 %-ով աճ։ «Եթե 2023թ․ արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին՝ 40232 դեպք, որոնցից 18397 կատարվել էին Երևանում»,–ասաց Աննա Վարդապետյանը։

✔️Դատախազի խոսքով՝ նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, փոխարենն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը` 422-ով կամ 25,1 տոկոսով։ Եթե 2023թ-ին արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։

✔️2024թ․ 9.9%-ով աճել են խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները:

@ArmeniaSputnik
04/25/2025, 09:25
t.me/armeniasputnik/79557
1.3 k
🇷🇺Անօրինական միգրացիան զսպելու նպատակով 2025 թ. Ռուսաստանը կվերանայի իր միգրացիոն քաղաքականության որոշ ասպեկտներ, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Այս ոլորտում օրենսդրական շրջանակը ներկայումս կատարելագործվում է, որից հետո Անվտանգության խորհուրդը կքննարկի Պետական միգրացիոն քաղաքականության թարմացված հայեցակարգը, որը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 09:20
t.me/armeniasputnik/79556
4
1.3 k
ԱՄՆ-ում ապրող թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը պատրաստում է իր «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակը: Գիրքն ի սկզբանե լույս է տեսել թուրքերենով՝ 2021 թվականին։

Ինչպես @ArmeniaSputnik–ի հետ զրույցում նշեց Աքչամը, ԱՄՆ-ում հրատարակման պատրաստվող անգլերեն տարբերակում ավելացվել են մի քանի նոր փաստեր, այդ թվում՝ 1909 թվականին Ադանայում (Կիլիկիա) հայ բնակչության ջարդերի մասին, որոնք պատմաբանը գտել է օսմանյան արխիվներում։ ԱՄՆ-ում հրատարակությունը նախատեսված է հաջորդ տարի։

Գրքի թուրքական տարբերակում երկու բաժին էր ներառվել այն հարցերի մասին, որոնք թուրքական հասարակության մեջ առայսօր քիչ են քննարկվում: Դրանցից մեկը քրդերի դերի մասին է (որոնցից թուրքական իշխանությունները ջարդարարներ էին հավաքագրում - խմբ.), մյուսը՝ Ցեղասպանության ժխտման պատմության մասին։
04/25/2025, 08:40
t.me/armeniasputnik/79555
4
1.3 k
223 հազար ԱՄՆ դոլար. այսքան ծախսել է ԱԺ–ն ընդամենը 3 օր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչների ընդունելության կազմակերպման համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

87 մլն 798 հազար դրամ է տվել «Չեփթր» ՍՊԸ-ին, որը Երևանի Պարոնյան փողոցում 8 դրոշ տեղադրելու համար վերցրել է 2 մլն 95 հազար դրամ (ամեն դրոշի համար՝ 261 հազար ՀՀ դրամ): Մինչդեռ List.am կայքում ամենաթանկարժեք դրոշները՝ պատվանդանով, վաճառվում են 30.000 դրամով: Ինչո՞ւ է ԱԺ-ն մոտ 4 անգամ ավելի գումար տվել մեկ դրոշի համար:

«3 օրվա համար 24 մլն դրամ է տրվել իշխանությունների սրտի գործարար դարձած «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանին պատկանող ընկերությանը, որը փաստացի, բացի «պատեր տրամադրելուց», ոչ մի ծառայություն չի մատուցել: Ամեն ինչի համար ԱԺ-ն վճարել է առանձին-առանձին՝ ընդհուպ մինչև WI-FI»,–գրում է թերթը:

📎Նշենք, որ պատվիրակությունները ՀՀ–ում են եղել հունվարի 22-25-ը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 08:24
t.me/armeniasputnik/79554
3
1.4 k
Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով համաձայնության, սակայն կան որոշակի տարրեր, որոնք պետք է վերջնականապես համաձայնեցվեն, ասել է Լավրովը CBS News-ին տված հարցազրույցում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այլ հայտարարություններ.

▫️Ռուսաստանն Ուկրաինայում հարվածներ է հասցնում բացառապես ռազմական թիրախներին կամ զինվորականների կողմից օգտագործվող քաղաքացիական թիրախներին։

▫️Թրամփը իրավացիորեն կարծում է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են շարժվում։ Եվ նա, հավանաբար, աշխարհի միակ առաջնորդն է, որ հասկանում է ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները լուծելու անհրաժեշտությունը։

@ArmeniaSputnik
04/25/2025, 08:03
t.me/armeniasputnik/79553
1
1.5 k
💦Շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։

Ծանոթացեք այսօրվա եղանակային կանխատեսումներին։⤴️

@ArmeniaSputnik
04/25/2025, 07:01
t.me/armeniasputnik/79552
1
1.6 k
Սադրիչ գործելակերպը դրոշ վառելը չէ, այլ Փաշինյանի վարած քաղաքականությունը. Սուրենյանց

Հանրության ոչ պետական հատվածի կողմից այլ պետությունների դրոշներն այրելը չի կարող սադրիչ քայլ լինել։ @ArmeniaSputnik-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու մասին։

Ես քաղաքական գործիչ եմ, որը երբեք չի խրախուսել դրոշների այրումը։ Մշտապես ես այդ դիրքորոշմանն եմ եղել` մինչև պատերազմը, պատերազմից հետո, հիմա։ Բայց ես նման կտրուկ գնահատականներ չէի տա, որովհետև քաղաքական կամ հասարակական, մի խոսքով` ոչ պետական շրջանակների կողմից արվող այդ քայլերը չեն կարող սադրիչ կամ հրահրիչ լինել։
04/24/2025, 22:05
t.me/armeniasputnik/79551
2
1.5 k
🇦🇲🇲🇩Մոլդովայի խորհրդարանում գրանցվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման մասին օրինագիծը:

Նախաձեռնողը MAN կենտրոնամետ կուսակցության պատգամավոր Գագիկ Վարդանյանն է, գրում Է Sputnik Մոլդովան։

@ArmeniaSputnik
04/24/2025, 22:01
t.me/armeniasputnik/79550
2
1.5 k
Անկարան խորհուրդներ է տալիս Երևանին, թե ինչպես իրեն պահի «1915-ի իրադարձությունների» հիշատակի օրերին

Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ Երևանին խորհուրդ է տրվել «չխրախուսել պատմության շուրջ թշնամանք սերմանելու արմատական շրջանակների ջանքերը»։ Ամենայն հավանականությամբ, նկատի ունեն երեկ Երևանի հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրելը։

@ArmeniaSputnik
04/24/2025, 21:33
t.me/armeniasputnik/79549
1
1.4 k
Հիշում եմ և ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ. Մարգարիտա Սիմոնյանը` Հայոց ցեղասպանության մասին

RT-ի և «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Տելեգրամ-ալիքում պատմել է իր նախնիների մասին, որոնց մեծ մասը Ցեղասպանության զոհ է դարձել։ Ողջ են մնացել Նարտուհի մեծ տատն ու նրա կրտսեր քույրը՝ Ալիսը։ Ալիսի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Նարտուի տատս գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղոթել, վախենալ Աստծուց և չվախենալ մարդկանցից, բացի նրանցից, ովքեր յաթաղան ունեն ձեռքին:

@ArmeniaSputnik
04/24/2025, 21:05
t.me/armeniasputnik/79548
5
1.4 k
🇦🇲🇺🇸 Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ՝ չնշելով «ցեղասպանություն» բառը

Այսօր մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը և հարգում այն հրաշալի մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկի ժամանակ: 1915 թվականից սկսած ՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր աքսորվեցին և ուղարկվեցին մահվան։ Հիշատակի այս օրը մենք կրկին միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծաթիվ համայնքին, որը սգում է բազմաթիվ զոհերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք ամերիկյան և հայ ժողովուրդների միջև ամուր և մնայուն կապերը:

@ArmeniaSputnik
04/24/2025, 20:25
t.me/armeniasputnik/79547
1
1.4 k
Դա հրեշավոր է. Աբրահամյանը՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին

Հայաստանում, այլ երկրների օրինակով, պետք է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավարը «Ցեղասպանություն։ Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովում:

Ըստ Աբրահամյանի, այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, ներառյալ Բաքվում հայ գերիների դատավարությունը, իշխանությունների ապաշնորհ քաղաքականության հետևանք է։

@ArmeniaSputnik
04/24/2025, 19:55
t.me/armeniasputnik/79546
1
1.3 k
🇮🇷🇺🇸ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հերքել է Axios-ի տեղեկությունն այն մասին, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին առաջարկել է պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագրի շուրջ:

Պարբերականը գրել է, որ հաշվի առնելով հնարավոր համաձայնագրի մանրամասն տեխնիկական բնութագրերը՝ կողմերի համար դժվար է Թրամփի նշած 60 օրվա ընթացքում ավարտել բանակցությունները։

@ArmeniaSputnik
04/24/2025, 19:26
t.me/armeniasputnik/79545
2
1.3 k
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհավանական ցինիզմ և ստորություն է որակել Հայաստանում ԵՄ առաքելության պաշտոնական հաղորդագրությունից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հեռացման շուրջ ստեղծված իրավիճակը

@ArmeniaSputnik
04/24/2025, 18:54
t.me/armeniasputnik/79544
1
1.2 k
Արցախցի Արման Ավանեսյանը (98 կգ) Կիպրոսում 9։1 հաշվով ժամանակից շուտ հաղթեց խորվաթ Մարինո Ջուգանչիչին ու դարձավ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

@ArmeniaSputnik
04/24/2025, 18:31
t.me/armeniasputnik/79543
1.3 k
Միամտություն է ակնկալել, որ ԱՄՆ-ն կստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կարծում է թուրք պատմաբան, ցեղասպանության մասին գրքերի հեղինակ Թաներ Աքչամը

Թուրքիան ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, իսկ realpolitik-ի սկզբունքները ոչ ոք չի չեղարկել, ասել է գիտնականը Երևանում կայացած համաժողովի ժամանակ։

Ժամանակակից աշխարհում բարոյականության և բարոյականության նկատառումների վրա հույս դնելը չափազանց միամտություն է։ Գազայի ցեղասպանությունն ու աշխարհի արձագանքը դրա վառ օրինակն են։ Միակ գործոնը, որը կարող է փոխել Անկարայի մոտեցումը, ժողովրդավարական փոփոխություններն են, ներքին վերափոխումները Թուրքիայում, բայց դրանք հեռու են:

@ArmeniaSputnik
04/24/2025, 18:22
t.me/armeniasputnik/79542
1
1.3 k
Այս իշխանությունը պարտությունը շարունակաբար մի պրոցեսի է վերածել. Ռոբերտ Քոչարյան

«Անընդհատ` 4 տարի շարունակ, մենք գտնվում ենք նույն շրջանում` ինչ-որ բան տալ, զիջել, ինչ-որ բանից հրաժարվել։ Դա ուղղակի շատ ծանր ու մաշեցնող մի երևույթ է մեր ժողովրդի համար։ Միգուցե այս ֆոնի վրա Ցեղասպանության ուրացումը շատ ավելի ծանր ընկալում է ստանում շատ շատերի մոտ»,–Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Խոսելով Ցեղասպանության մասին` Քոչարյանը հիշեցրեց, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի մեջ այդ հարցը մտցնողը հենց ինքն է եղել, և որ իր կառավարման շրջանում ամենից շատ քանակով երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

@ArmeniaSputnik
04/24/2025, 18:01
t.me/armeniasputnik/79541
1
1.3 k
Դրոշը այրելը քննադատում են այն մարդիկ, ովքեր 2015–ին ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձում վառել, հետո ոտնատակ էին տվել. Ռոբերտ Քոչարյանը` երկակի ստանդարտների մասին

«Եթե դա ընդհանրապես անընդունելի է, հարց է առաջանում` երկակի ստանդարտները Ռուսաստանի և Թուրքիային նկատմամբ ընդունելի են, թե ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայից գոնե իրենք իրավունք չունեն խոսելու»,–Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

@ArmeniaSputnik
04/24/2025, 17:53
t.me/armeniasputnik/79540
4
1.3 k
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

Նրանց հետ Ցեղասպանության հուշահամալիր են եկել նաև որդին` պատգամավոր Լևոն Քոչարյանը և հարսը` երգչուհի Սիրուշոն։

@ArmeniaSputnik
04/24/2025, 17:38
t.me/armeniasputnik/79539
5
1.4 k
Սկզբում գրել են «Ցեղասպանություն», հետո փոշմանել, ջնջել

Հայաստանում ԵՄ–ի դիտորդական առաքելությունն X-ի իր էջից հեռացրել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի վերաբերյալ այն գրառումը, որը «Ցեղասպանություն» բառն էր պարունակում, հետո տեղադրել է նոր գրառում, որտեղ բացակայում է «Ցեղասպանությունը», իսկ փոխարենը նշվում է, որ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել 1915-23 թվականների հայ զոհերի հիշատակին։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման վայրագությունները չկրկնվեն»,– նշվել է 2 գրառումներում էլ։

@ArmeniaSputnik
04/24/2025, 17:02
t.me/armeniasputnik/79538
1.3 k
Հաջորդ տարվանից հայագիտություն կներդրվի ՄՊՀ–ի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում, հայտնել է տնօրեն Ալեքսանդր Մասլովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության «Հիշողություն և նախազգուշացում» խորհրդաժողովում:

@ArmeniaSputnik
04/24/2025, 16:42
t.me/armeniasputnik/79537
6
1.3 k
Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի, շատերն են եղել. Սերժ Սարգսյան

ՀՀ 3–րդ նախագահը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու են մինչև 2026 թվականի ընտրությունները։ «Այո, ՀՀԿ–ն ունի հստակ ծրագիր, բայց չեմ կարծում իմաստ ունի այսօր այն հրապարկել»,–Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց նա։

Պատասխանելով Անկախության հռչակագրի մասին հարցին` Սարգսյանն ասաց, որ չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարողանալու են հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից, քանի որ չեն հասցնի։ «Եթե եկող կիրակի լինի հանրաքվե, ապա այն չի կայանա։ Բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում»,– ընդգծեց ՀՀ 3–րդ նախագահը։

@ArmeniaSputnik
04/24/2025, 16:31
t.me/armeniasputnik/79536
1.3 k
Թուրքիան, քանի դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, մնում է ՀՀ–ի համար գոյութենական սպառնալիք. ՀՅԴ հայտարարությունը Ցեղասպանության 110–րդ տարելիցի կապակցությամբ

▪️Հայոց ցեղասպանության իրողության ժխտման պետական քաղաքականությունը Թուրքիայի համար ոչ միայն քարոզչական, այլև հեռուն գնացող քաղաքական նպատակներ հետապնդող գործողություն է, ինչի պարագայում այդ երկիրը շարունակում է ներգրավված մնալ հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանական գործողություններում։

▪️Ստեղծված պայմաններում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակությունը, հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպանական գործողությունների միջազգայնացումը ՀՀ–ի համար անվտանգային նշանակություն ունեցող խնդիր է։

▪️Հայաստանի իշխանությունների հայտարարություններն ուղղակիորեն ծառայում են Հայոց ցեղասպանության ոճրի նսեմացմանն ուղղված թշնամական քարոզչությանը՝ էլ ավելի ամրապնդելով Թուրքիայի և դրա ցեղասպան գործընկեր Ադրբեջանի անպատժելիության զգացումը։

@ArmeniaSputnik
04/24/2025, 16:18
t.me/armeniasputnik/79535
2
1.3 k
Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

Լրագրողի հարցին, թե Փաշինյանն այսօր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը որակել է սադրիչ գործողություն, ՀՀ 3–րդ նախագահն ասաց. «Ձեր ասած անձնավորությունն ինչ էլ ասի այս առիթով, միևնույնն է` մեր ժողովրդի 80 տոկոսը ասելու է, որ նա դավաճան է»։

@ArmeniaSputnik
04/24/2025, 16:03
t.me/armeniasputnik/79534
1.3 k
🇮🇷Իրանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը եվրոպական եռյակի հետ միջուկային գործարքի շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա այցելելու պատրաստակամության մասին ՝ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների լույսի ներքո:

«Ես պատրաստ էի դա անել նախքան Իրանի անուղղակի երկխոսության մեկնարկը ԱՄՆ-ի հետ, սակայն եվրոպական եռյակը հետ քաշվեց», - գրել է նա սոցցանցերում:

@ArmeniaSputnik
04/24/2025, 15:31
t.me/armeniasputnik/79533
9
1.4 k
«Նիկոլ, դավաճա՛ն»․ վանկարկել են իրանահայերը Թեհրանի հայոց թեմի Ս. Սարգիս եկեղեցու բակում Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ոգեկոչման միջոցառման ընթացքում

Ինչպես գրում է Yerkir.am-ը, մասնակիցները խանգարել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աշխատակազմին մոտենալ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և պոկել են ծաղիկները՝ ի պատասխան Փաշինյանի ուրացման քաղաքականության։

@ArmeniaSputnik
04/24/2025, 14:54
t.me/armeniasputnik/79532
10
1.3 k
Հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված օսմանահայերին. Էրդողանը ցավակցել է Թուրքիայի հայ համայնքին` Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մեղքը գցելով պատերազմի վրա

«Մյուս կողմից, մենք գիտակցում ենք, որ միասին պիտի կառուցենք մեր ապագան՝ հավատալով, որ անցյալի հիշողությունները չպետք է գերի պահեն ներկան ու ապագան»,–ժխտողական իր քաղաքականությունն է առաջ մղել Թուրքիայի նախագահը:

Էրդողանը կարևորել է Թուրքիայի քաղաքացի հայերի բարեկեցությունը և ընդգծել նրանց ներդրումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ «Մենք միասին կերտելու ենք թուրքական դարը, ուս-ուսի տված: Մենք ազատ կապրենք որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ և վստահելի ստվերի ներքո»,- ասել է Ցեղասպանությունն իրականացրած երկրի ղեկավարը։

📎Էրդողանը ցավակցություն է հայտնում 2012 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին։

@ArmeniaSputnik
04/24/2025, 14:43
t.me/armeniasputnik/79531
Search results are limited to 100 messages.
Some features are available to premium users only.
You need to buy subscription to use them.
Filter
Message type
Similar message chronology:
Newest first
Similar messages not found
Messages
Find similar avatars
Channels 0
High
Title
Subscribers
No results match your search criteria