O seu período de teste terminou!
Para acesso total à funcionalidade, pague uma subscrição premium
AR
Արթուր Չախոյան
https://t.me/artur_chakhoyan
Idade do canal
Criado
Linguagem
Armeno
-
ER (semana)
8.39%
ERRAR (semana)

Mensagens Estatísticas
Repostagens e citações
Redes de publicação
Satélites
Contatos
História
Principais categorias
As principais categorias de mensagens aparecerão aqui.
Principais menções
Não foram detectadas menções significativas.
Encontrado 119 resultados
Տոնի առթիվ ցանկանում եմ առանձնահատուկ ուշադրությամբ շնորհավորել Բորդյուրաշեն վարչական շրջանի ղեկավարին։
Շնորհավոր տոնդ, թող այս օրը մաքրություն բերի՝ հատկապես նրանց հոգիներին, ում գրպանները «բարեկարգման» անվան տակ վաղուց արդեն բուլդոզերով են լայնացվել։
Թող գա մի օր, երբ մարդը իր ապագան կկապի աշխատավարձի հետ, ոչ թե այն բետոնի ատկատի, որը պիտի լցվեր եզրաքարի տակ, բայց հայտնվում են պաշտոնյաների գրպանում։
Հավատանք, որ Աստծո կամոք ԱԱԾ-ն էլ մի օր Ձեր Զատիկը կշնորհավորի… հատուկ ուշադրությամբ։
20.04.2025, 15:09
t.me/artur_chakhoyan/420
20.04.2025, 15:09
t.me/artur_chakhoyan/419
Նիկոլի #հատիկառհատիկ «փռած» ասֆալտը🤦‍♂️։
20.04.2025, 10:20
t.me/artur_chakhoyan/418
19.04.2025, 15:08
t.me/artur_chakhoyan/416
Բորդյուրաշեն վարչական շրջանը հպարտորեն գովազդում է սեփական ձախողումները՝ ներկայացնելով դրանք որպես ձեռքբերում։ 2023-ին առանց բետոնի, հողի վրա «կառուցած» մայթերը քանդվել են՝ բետոնի գումարը լափելու արդյունքում։
Թքած կպցրած մայթերի համար հիմա էլ կրկին անգամ հերոս հարկատուների հաշվին նոր գումարներ են դուրս գրում՝ թքածները ժամանակավոր կպցնելու համար🤦‍♂️։

❗️2023թ-ին այդ «բարեկարգումների» ընթացքում, երբ ցույց էի տալիս այդ երկար կյանք չունեցող, կոռուպցիոն, առանց բետոն իրականացված «բարեկարգումները», ինձ ինչ ձևի ասես որ չզրպարտեցին — շպիոնից սկսած, մինչև ազգի դավաճան։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ էի, իսկ իրենք՝ սխալ։

Հետաքրքիր է՝ ՔՊ-ականների մոտ գումարի չափման միավորը խորանարդ մետրո՞վ են հաշվում, թե՞ կիլոմետրո՞վ։

#հատիկառհատիկ
19.04.2025, 15:08
t.me/artur_chakhoyan/417
Այդքան «բարեկարգման» փոխարեն արդեն կարելի էր մայթը ոսկուց սարքել։ Բայց երկրի շենացնելու փոխարեն մարդիկ իրենց գրպաններն են ոսկեպատում։

Ախր ոնց կարելի է նոր բարեկարգված մայթը քանդել ու կրկին «բարեկարգել»։ Շատ տեղերում նույնիսկ մայթ չկա՝ գոնե այնտեղ սարքեն, բայց բռնում ու նոր բարեկարգված մայթը կրկին «բարեկարգում» են🤦‍♂️։

Աջափնյակի վրա խելքը գլխին նորմալ թաղապետ չեկավ։ Անկեղծ չեմ հասկանում՝ կարող ա գիշերները Աջափնյակում զոմբի բորդյուրներ կան, որ նոր թաղապետներին կծում են ու «բորդյուրացավով» են վարակվում։ Կամ էլ՝ Ալոյանը թաղապետի աթոռի տակ բորդյուր է դրել, որ ով նստում է՝ «բորդյուրացավով» է վարակվում։ Դա էլ ստացվում է, որ «բորդյուրացավը» սեռավարակով ա փոխանցվում, ու էդտեղ ամեն ինչ պարզա դառնում՝ որ իրենց մոտ անցքի մեծությամբա պայմանավորված անկուշտ թալանի ախորժակը։

Ի՞նչ հաճույք են ստանում պետական միջոցները այս աստիճան ապուշ ձևով ու ոչ արդյունավետ մսխելուց։ Գիտենք, որ լափում են, բայց էս աստիճա՞ն։ Գոնե արդյունավետ լափեք։ Ախր սա էլ առաջին դեպքը չի, որ նոր բարեկարգված մայթը նորից բարեկարգում են։
19.04.2025, 08:43
t.me/artur_chakhoyan/415
Այսօր՝ 11։04-ին, տեսանյութ հրապարակեցի, որտեղ ցույց էի տալիս, թե ինչպես են որակով եզրաքարերի տեղադրման աշխատանքներ իրականացնում։

Ու պատկերացրեք՝ ընդամենը երկու րոպե հետո, 11։06-ին, պռո-թուրքական, հողատու իշխանությանը սպասարկող լրատվամիջոցը հապճեպ հակապատասխան է տալիս։🤦‍♂️ Տեսանյութ են հրապարակում, իբրև թե աշխատանքները շատ որակով են արվել, ու իբրև ես հազիվ եմ քանդել եզրաքարը։

Սրանք իմ էջում են ապրում, ամեն վայրկյան սպասում են, թե երբ եմ տեսանյութ հրապարակում, որ իրենք հանրությանը մոլորեցնեն։

❗️Հասկանում եք չէ՞ հարց լուծելու փոխարեն ինչով են զբաղված։🤦‍♂️

Սրանց նմաններն են էլի, որ ինտերնետում «տղա» են ձևանում, իսկ իրական կյանքում՝ ռոման բաղդասարյանի պես թիքնազորով են քաղաքում տեղաշարժվում։ Ու դա էլ իրենց չի փրկում, քանի որ գլուխները կախ վազելով՝ զուգարաններում են պախկվում։

#Երկու_րոպեանոց_աբիժնիկներ
18.04.2025, 15:30
t.me/artur_chakhoyan/414
18.04.2025, 15:30
t.me/artur_chakhoyan/413
Բոլորիդ լավ օր եմ մաղթում 🤗
18.04.2025, 11:53
t.me/artur_chakhoyan/412
Դեռ երկու տարի առաջ էի ասում՝ առանց բետոնի տեղադրված եզրաքարերը երկուս տարուց փլվելու են։
Զոմբիներից սկսած մինչև ՔՊ-ական թալանչիները զրպարտում էին ինձ...

❗️Երկու տարին անցավ։
Եզրաքարերն էլ փլվեցին՝ հենց այնպես, ինչպես կանխատեսել էի։

💁‍♂️Ու կրկին ապացուցվեց՝ ես էի ճիշտ։

Իսկ իրենք՝ դասական նիկոլական մուտիլովշիկ թալանչիներ են։

#հատիկառհատիկ
17.04.2025, 09:56
t.me/artur_chakhoyan/411
Ավինյան, հիմա էլ հո չես ասելու, որ բետոնը դեռ չի չորացել...
16.04.2025, 11:22
t.me/artur_chakhoyan/410
Երևանի քաղաքապետարանը միտումնավոր մանիպուլացնում է հանրությանը՝ հրապարակելով կեղծ և իրականությանը չհամապատասխանող լուսանկարներ՝ ծառասպանդը «օրինականացնելու» նպատակով։
❗️Այս մեթոդով նրանք փորձում են արդարացնել ծառասպանդի ծրագիրը՝ ծառերը պիտակավորելով որպես իբր չոր կամ կենսունակությունը կորցրած ծառեր։

Իրականում սա կանխամտածված հերթական փողերի լվացման ծրագիր է։
11.04.2025, 21:07
t.me/artur_chakhoyan/408
Տոտալ անպատժելիություն է
10.04.2025, 08:46
t.me/artur_chakhoyan/406
🌳Այսօրվա «մասնագետներն» են, որ տարիներ շարունակ խրախուսում էին ծառերի խորը էտը, իսկ հիմա մեղադրում են իրենք իրենց՝ ասելով «ով ոնց հասավ, էտեց»😁, մինչդեռ հենց այդ «մասնագետների» պատճառով է, որ ծառերը կորցրել են իրենց կենսունակությունը։
Եվ այսօր նույն «մասնագետները», ովքեր ոչնչացրել են Երևանի ծառերը, մինչ այժմ շարունակում են պաշտոնավարել ու շարունակաբար ոչնչացնում քաղաքի կանաչ ֆոնդը։
9.04.2025, 21:11
t.me/artur_chakhoyan/405
9.04.2025, 17:25
t.me/artur_chakhoyan/404
5 օր առաջ հրապարակում էի արել՝
https://www.facebook.com/share/p/163e3rXcMb/
Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի մայթի և այգու սեփականաշնորհման, ինչպես նաև այդ տարածքում ՎՈԼՎՈ ավտոսրահի կառուցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված իմ դիմումի պատասխան չստանալու մասին։

❗️Հանրային հնչողություն ստանալուց հետո՝ վերջապես ստացա դիմումիս պատասխանը։

Պատասխանում նշվում է, որ ՎՈԼՎՈ ավտոսրահի նախագծման և շինթույլտվությունը տրվել է դեռ 2017թ-ին։ Կարճ ասած՝ իրենց խոսքերով՝ «նախկիններն են մեղավոր»։

Սակայն իմ ձեռքում առկա են թե՛ նախագծման, թե՛ շինթույլտվության օրինական պատճենները, որոնք փաստում են, որ այդ գործընթացները տեղի են ունեցել ոչ թե 2017թ-ին, այլ 2024թ-ին։

Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը տրամադրել է ոչ պատշաճ, իրականությանը չհամապատասխանող, սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար։

Արդյունքում՝ Երևանի քաղաքապետարանը գնում է ամեն ստոր քայլի
✅️ Դատարան չներկայացնելով հայց՝ 60-րդ հոդվածի համաձայն՝ օտարման ոչ ենթակա մայթի և այգու սեփականաշնորհումը անվավեր ճանաչելու վերաբերյալ
✅️ Որպեսզի ոչ մի խոչընդոտ չլինի ՎՈԼՎՈ ավտոսրահի շինարարությունը հնարավորինս շուտ ավարտելու համար՝
որպեսզի հետագայում, եթե նույնիսկ դատարանը որոշի, որ այդ սեփականաշնորհումը եղել է ապօրինի և այգին պետք է վերադարձվի համայնքին, այդ ընթացքում ավտոսրահը արդեն կառուցված լինի, և համայնքին հասցված վնասը վերականգնելն այլևս անհնար դառնա։

Հետո էլ գլուխները թափ տալով ասեն՝ «ամեն ինչ օրենքով է»։

Բացի այդ, այն մասին, ինչի մասին բազմիցս խոսել եմ՝ նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ, դիմումում հստակ նշվում է, որ 2024թ սեպտեմբերի 10-ին Երևանի ավագանու կողմից հաստատված նոր գլխավոր հատակագծով այդ այգու տարածքը արդեն նշված է որպես «հասարակական կառուցապատման գոտի»։

Այսինքն՝ ըստ նոր հատակագծի՝ «ամեն ինչ օրենքով է», մոռացեք մայթի և այգու մասին։ Ավագանին դաբրոն տվել է՝ ինչ ուզեն, կանեն։

Նիկոլ Փաշինյան, կոռուպցիան հո պոզով պոչով կենդանի չի, որ սուտ տեղեկատվություն է տրամադրում։
! Բա կոռուպցիան հենց սենց է լինում։

✅️ Ինչպես որ նշել էի, քաղաքապետարանը չգիտի ինչ պատասխանի իմ դիմումին, խոսքերս վերահաստատվեց այս ֆեյք կեղծ դիմումի պատասխանով։

📹 Տվյալ դեպքի վերաբերյալ տեսանյութը՝
https://www.facebook.com/share/r/1BW8u4ahLM
/
6.04.2025, 14:44
t.me/artur_chakhoyan/403
6.04.2025, 14:44
t.me/artur_chakhoyan/402
6.04.2025, 14:44
t.me/artur_chakhoyan/400
6.04.2025, 14:44
t.me/artur_chakhoyan/401
6.04.2025, 14:44
t.me/artur_chakhoyan/399
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի հետ պասերով զբաղված է կոռուպցիայով։

Ես դիմում եմ գրել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ այգու տարածքը, որը 60-րդ հոդվածի համաձայն օտարման ոչ ենթակա հող է, ապօրինի կերպով սեփականաշնորհվել է մայթի հետ միասին։ Այժմ այդ տարածքում կառուցվում է VOLVO ավտոսրահ, որի վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել։

Դիմումում հստակ նշել եմ, որ անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարանին հանձնարարել դատարան հայց ներկայացնել՝ այգու տարածքի սեփականաշնորհումը անվավեր ճանաչելու համար։ Սա թույլ կտա դատարանի որոշմամբ դադարեցնել VOLVO ավտոսրահի կառուցման աշխատանքները մինչև քրեական գործի քննության ավարտը։ Եթե Երևանի քաղաքապետարանը չիրականացնի այս քայլերը և պարզապես սպասի քրեական գործի ավարտին ու դատարանի վճռին, ապա այդ ընթացքում VOLVO ավտոսրահը արդեն կառուցված կլինի, և համայնքին հասցված վնասը հետագայում վերականգնելն այլևս անհնար կդառնա։

❗️Իմ դիմումը Նիկոլ Փաշինյանը մակագրել է Երևանի քաղաքապետարան, սակայն իմ դիմումին միտումնավոր չեն պատասխանում, քանի որ իրենք պարզապես չգիդեն՝ ինչ պատասխան տան, քանի որ ես ճիշտ եմ։

‼️Սա է Նիկոլ Փաշինյանի դավաճան ու թալանչի իշխանության իսկական դեմքը!

Հետո էլ ժողովրդին էշի տեղ են դնում ու ասում՝ թե բա դիմում գրեք։ Էհ, ես էլ դիմում գրեցի, ինչ փոխվեց, որ?

📹 Տվյալ դեպքի վերաբերյալ տեսանյութը՝
https://www.facebook.com/share/r/1BW8u4ahLM
/

#հատիկառհատիկ
1.04.2025, 12:26
t.me/artur_chakhoyan/398
1.04.2025, 12:26
t.me/artur_chakhoyan/396
1.04.2025, 12:26
t.me/artur_chakhoyan/397
Հիացած եմ Գյումրու ընտրությունների ընթացքում խիզախ լրագրողների պրոֆեսիոնալ աշխատանքով։ Դուք համահայությանը ցույց տվեցիք դավաճան իշխանության իրական երեսը՝ լուսաբանելով քրեական ենթամշակույթի ներգրավվածությունը իշխանական թևի կողմից, ընտրակեղծարարությունը և վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումները։

Ձեր շնորհիվ բոլորս ականատես եղանք երկրի ճակատագիրը որոշող օրվա կարևոր իրադարձություններին, ինչպես նաև «ծակը կորցրած» հարբեցող ՔՊ պատգամավորին, որը խորհրդանշում է դավաճան իշխանության իրական կերպարը։

Շնորհակալություն ձեր անմիջական, պատասխանատու և սկզբունքային աշխատանքի համար։
31.03.2025, 18:18
t.me/artur_chakhoyan/395
‼️ Իրականում ստացվում է, որ ըստ Անի Խաչատրյանի ասած՝ «ռուսական վնգստոց»-ներն են օգնում, որ Երևանը ճիշտ ղեկավարվի, բայց միևնույն ժամանակ այդ մարդկանց, ովքեր օգնում են ճիշտ որոշումների կայացմանը, վիրավորում են՝ նրանց շնորհակալություն հայտնելու փոխարեն։
29.03.2025, 19:46
t.me/artur_chakhoyan/394
Մարտի 25-ին Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա էր տեղի ունեցել Երևանի կանաչ ֆոնդով մտահոգ մի շարք ռուսախոս քաղաքացիների կողմից, որի ընթացքում «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը այդ ակցիան որակավորել է «Ռուսական վնգստոց»։

Սակայն, միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը ռուսախոս անձնավորության կողմից, ռուսալեզվով հայտարարություն է տարածում ռուսախոս մասնագետների հավաքագրելու համար։
✅️ ️Արդյունքում ստացվում է, որ Անի Խաչատրյանի քվորմամբ ձևավորված ՔՊ-ի ոչ լեգիտիմ իշխանությանը անվանում է «Ռուսական վնգստոց», որը արդեն իսկ Անի Խաչատրյանի այդ հայտարարությունը դարձնում է իրար հակասող քաղաքական «զառանցանք»։

«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի կողմից այդ հայտարարությունը ոչ կոմպետենտ քաղաքական գործչին վայել արտահայտություն է, որը ինքնին ատելություն է սերմանում։
29.03.2025, 19:44
t.me/artur_chakhoyan/393
Անկեղծ ասած՝ ինձ համար անհասկանալի է Մելիք-Ադամյան փողոցի ծառերի սպանդի վերաբերյալ այսօրվա հանրային դժգոհությունը։ Որտե՞ղ էիք անցած տարի, երբ բարձրաձայնեցի, որ այդ ծառերը պլանավորել են կտրել։ Այդ ժամանակ նույն այսօրվա «մտահոգ» մարդիկ լուռ էին։ Կոչ արեցի հավաքվել, քայլեր ձեռնարկել, որպեսզի այս վանդալիզմը կանխենք, բայց ընդամենը 15 մարդ եկավ։ 15 հոգով ո՞նց էինք կանգնեցնելու այս ծրագիրը։

Հիմա ուզում եմ հասկանալ՝ տեղից չշարժվող հանրությունը ում է մեղադրում և ինչու։ Ի՞նչ իմաստ ունի այս դժգոհությունը, եթե նույն այդ մարդիկ նույնիսկ չեն փորձում կանգնեցնել ծառասպանդը։ Եթե տեղից շարժվելու ցանկություն չկա, ապա մի՛ ձևացրեք, թե մտահոգված եք, քանի որ ծառերը հրապարակումներով չեն փրկվում։

Երբ ծառերը արդեն քոքահան են անում, նոր սկսում եք դժգոհել, բողոքել, պոստեր գրել։ Ի՞նչ եք փորձում ապացուցել՝ որ մտահո՞գ եք Երևանի կանաչ տարածքներով, թե՞ պարզապես ձեր անգործությունն եք արդարացնում։ Իրականում ձեր լռությամբ ու անգործությամբ դուք պարզապես լեգիտիմացնում եք այս ծառասպանդը։
29.03.2025, 10:39
t.me/artur_chakhoyan/392
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/383
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/382
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/386
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/390
Առաջին իսկ օրվանից հետևողական եմ եղել այս անորակ ասֆալտապատման աշխատանքին և բազմիցս անդրադարձել եմ, որ կոռուպցիայի միջոցով ասֆալտ են փռում։ Նույնիսկ այս դեպքի առթիվ հաղորդում էի ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, սակայն վարույթ չընդունեցին։
https://www.facebook.com/share/r/16RosQKd7q/

❗️Այս ճանապարհը ամբողջովին զրոյից կառուցված նոր ճանապարհ է՝ իր նոր ենթակառուցվածքով, որը արդեն քանդվում է։ Այսինքն՝ տվյալ դեպքում «Վեոլիան է մեղավոր» կամ «30 տարվա փտած խողովակներն են մեղավոր» նման կռուտիտներ չեն գործում, քանի որ ամեն ինչ զրոյից նոր էին կառուցել։

Ինձ համար ցավալի է, որ այս ամենը հստակ, անհերքելի փաստերով հանրայնացնում եմ, բայց խնդրին պատշաճ լուծում չեն տալիս, որի արդյունքում ամբողջովին զրոյից կառուցված ճանապարհը քանդվում է, և արդեն փոսանորոգման աշխատանքներ են իրականացվում նոր կառուցված ճանապարհի վրա🤦‍♂️։ Ավելի ցավալին այն է, որ ինձ են զրպարտում ու մեղադրում ամեն ինչում, միայն թե իրենց մեղքը չընդունեն։
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/391
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/387
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/385
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/388
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/384
23.03.2025, 21:15
t.me/artur_chakhoyan/389
Նոր բացված «Էյ Ջի Տի Սերվիս» ՍՊԸ-ն մասնակցել է Երևանի քաղաքապետարանի բակերի բարեկարգման տենդերներին, երեք լոտերում առաջարկել է մեկնարկային արժեքից 50%-ով ավելի ցածր գին և հաղթել։ Նշեմ, որ հաղթած ընկերությունը պետք է այդ 50%-ից դեռ վճարի 20% ԱԱՀ/ՆԴՍ։

Բացի այդ, նախահաշվարկային ծավալաթերթի արժեքը կազմելիս հաշվի են առնվում ծախսերը, և հաշվարկներով նախատեսվում է ընկերության համար 8-11% շահույթ։ Դրանից ցածր գին առաջարկելը արդեն իսկ կոռուպցիոն ազդանշան է։

Գործից հասկացող մարդիկ գիտեն, որ անհնար է մեկնարկային արժեքի 30%-ով որակով բարեկարգում իրականացնել։ Արդյունքում բոլորս ականատես ենք լինում անորակ աշխատանքների, որոնք շահագործման հանձնվելուց կարճ ժամանակ անց քանդվում են։

Ամեն դեպքում, այս աշխատանքներին լինելու եմ հետևողական և իմ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ, որ շին.աշխատանքները կատարվեն որակյալ։
23.03.2025, 13:22
t.me/artur_chakhoyan/380
Ռեստորանի փոխարեն գրել են «Մեծ սրճարան», որ կռուտիտ անեն ու ասեն, թե ռեստորան չենք կառուցում, այլ ՄԵԾ սրճարան😁
23.03.2025, 10:58
t.me/artur_chakhoyan/379
23.03.2025, 09:30
t.me/artur_chakhoyan/377
Տեսնես՝ ՔՊ-ի մոտ ցինիզմը սահման ունի՞, թե՞ միայն նախկիններին են մեղադրում այգիներում դղյակներ ու օբյեկտներ կառուցելու մեջ, երբ միևնույն ժամանակ հենց ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա այն 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում։

Այսինքն՝ նախկինների դեմ պայքարի անվան տակ կրկնում են նույն կոռուպցիոն սխեմաները, որը արդեն փաթեթավորված է «թավշյա Հայաստանի» անվան տակ։

✅️ Լավ հարստանալու բիզնես ծրագիր չէ՞՝ նախկիններին քննադատելով իշխանության գալն ու հետո նույնը անել արդեն իրենց շահի համար։

Ի դեպ, նկարում պատկերված ռեստորանը պատկանում է հայտնի «ցնցուղի» դեպքի պատճառով աշխատանքից ազատված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին։

⁉️ Թող ժողովուրդը հետևություն անի և հաշվարկի, քանի հատ թավշյա ցնցուղու գումար է ծախսվել այս շինությունը կառուցելու համար։
23.03.2025, 09:30
t.me/artur_chakhoyan/378
Գետնացու բարեկարգման համար հատկացրել էին 50 000 000 դրամ: Աշխատանքների ավարտից հետո նոր «բարեկարգված» գետնացումը քանդվել էր, և կրկին նորոգման համար հատկացրել են
20 000 000 դրամ:

Տիգրան Ավինյանը հաճախ գովաբանում է ինքն իրեն նախադեպը չունեցող աշխատանքների ծավալի մասին, սակայն հանրությունը ականատես է լինում, թե ինչպես են պետական միջոցները մսխվում անորակ աշխատանքների վրա. երբ ասֆալտ են փռում, որը անձրևից հետո ջուրը քշում տանում է, կամ անորակ կառուցված խաղահրապարակները քանդվում են, և այդ ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, մինչդեռ ժողովուրդը գլուխը կախ հանդուրժողական լռում է։

Իշխանության կերտած քաղաքականությունը լեգիտիմ է և տրամաբանական, եթե այս թալանը տեսնելուց հետո ժողովուրդը ոտքի չի կանգնում, ուրեմն ամեն ինչ լավ է: Հակառակ դեպքում մարդիկ ոտքի կկանգնեին, և այդպիսով, ժողովրդի անգործությունը լեգիտիմացնում է իշխանության թալանը:
22.03.2025, 19:00
t.me/artur_chakhoyan/376
Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում։ Երբ պետք էր, խոսում էր մի բան, բայց հենց պաշտոն ստացավ, արդեն այլ դիրքորոշում ունի։

2020-ի նոյեմբերի 10-ի նրա և որդու գրառումները հստակ ցույց են տալիս՝ ով էր նա մինչև պաշտոն ստանալը և ով դարձավ հետո։ Պաշտոնը ոչ թե փոխեց նրան, այլ պարզապես բացահայտեց իրական դեմքը։

#Երկերեսանի_Սապոնչի

Բեգոյանի նման երկերեսանի և արժեհամակարգից զուրկ մարդիկ ոչ մի իրավունք չունեն պաշտոնավարելու։ Նրանց համար պաշտոնը ոչ թե երկրին ծառայելու միջոց է, այլ անձնական շահերի սպասարկման գործիք։ Նրանք վաղուց վաճառել են իրենց արժեհամակարգը՝ հանուն սեփական շահի, և հիմա նույն կերպ վաճառում են մեր երկիրը։
22.03.2025, 08:51
t.me/artur_chakhoyan/375
22.03.2025, 08:51
t.me/artur_chakhoyan/374
22.03.2025, 08:51
t.me/artur_chakhoyan/373
21.03.2025, 14:09
t.me/artur_chakhoyan/370
Տիգրան Ավինյանի Telegram էջը ամիսներ առաջ 1,300 հետևորդ ուներ, բայց ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում «մոգական» կերպով այդ թիվը հասցրեց 25,000-ի։ Արդյունքում՝ թվերը ուռճացվեցին, իսկ իրական աջակցությունը մնաց նույնքան դատարկ, որքան նրա երբևէ գոյություն չունեցած վարկանիշը։ Այսինքն՝ լցոնած 25.000 հետևորդներից մնացել է 3.814 հոգի։

ՔՊ-ի գործիքակազմը հին է, բայց անփոփոխ․ սոցհարթակներում կեղծ հեղինակություն ստեղծելու համար գործի են դրվում ֆեյք էջեր, որոնք իրենց գովաբանող մեկնաբանություններ են գրում, և այդ ֆեյք էջերով ընդդիմախոսների էջերը զանգվածային բողոքարկում են ու արգելափակում՝ հանրության աչքերից հեռու պահելով առողջ քննադատությունը։

Հենց այսպես են ֆեյք էջերով ազդում հանրության կարծիքի վրա, օնլայն քվեարկությունների վրա ազդեցություն թողնում և կեղծ ժողովրդավարություն քարոզում։
21.03.2025, 14:09
t.me/artur_chakhoyan/372
21.03.2025, 14:09
t.me/artur_chakhoyan/371
21.03.2025, 14:09
t.me/artur_chakhoyan/369
Այսքանից հետո միայն հիմարները կարող են ասել, որ ես շպիոն եմ, այն դեպքում, երբ պաշտպանել եմ Հայաստանի շահերը հարևան թշնամիներից, և դրա համար ինձ դատում են։

Պրոթուրքական կուսակցության վերաբերյալ դատարանում նույն դեպքի առթիվ քննվում է երկու գործ․ մանրամասները՝ տեսանյութում։
18.03.2025, 09:33
t.me/artur_chakhoyan/368
15.03.2025, 19:23
t.me/artur_chakhoyan/364
15.03.2025, 19:23
t.me/artur_chakhoyan/365
Տիգրան Ավինյանի նշանակած շինբարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը ստորագրել է կատարողական ակտ, որով առանց բիտումի փռված ասֆալտի համար վճարվել է 10,741,275 դրամ։ Բացի այդ, կատարվել են նաև այլ անորակ շինարարական աշխատանքներ, որոնք չեն համապատասխանել որակական չափորոշիչներին, սակայն դրանց համար ևս վճարում է իրականացվել։ Այսպիսով, պետությանը հասցվել է խոշոր չափերի վնաս։

❗️Տվյալ շինարարական աշխատանքները իրականացնող ընկերությունը «Կարապետյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, որի Գայի պողոտա 2 հասցեում 2023-ին իրականացված բակի բարեկարգման աշխատանքները գովաբանել եմ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ շինարարը այնքան էլ բարեխիղճ չէ։
https://www.facebook.com/share/r/19ywF4x5tK/
15.03.2025, 19:23
t.me/artur_chakhoyan/367
15.03.2025, 19:23
t.me/artur_chakhoyan/366
Հեսա ժողովուրդը Նիկոլին էլի ծափ կտա, չհասկանալով, որ անցած ընտրություններում պողպաթե մանդատ էին տվել Նիկոլին խնդիրները լուծելու համար, որոնք այդպես էլ չլուծվեցին, ոչ էլ երբևէ կլուծվեն անկարող Նիկոլի իշխանության օրոք։
13.03.2025, 16:54
t.me/artur_chakhoyan/363
Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը մունաթ գալով քննադատում էր իր իսկ իշխանությանը, թե համայնքային հողերը կոպեկով վաճառում են, այնինչ ես դեռ անցած տարվանից եմ դրա մասին խոսում։

• 2018 թվականին՝ նախկին իշխանության օրոք, 8.763 քմ մակերես ունեցող տարածքը վաճառել են 90.582 դրամով, և մինչ այժմ անհայտ է մնում տվյալ արժեքի մեջ ներառված մյուս տարածքի մակերեսը։

• Իսկ Նիկոլի իշխանությունը նախկինների կիսատ թողած տարածքներն է վաճառում՝ էլ ավելի խայտառակ կոպեկներով։ Օրինակ՝ 2021 թվականին 4.288 քմ մակերեսով լիճը վաճառվել է ընդամենը 28.950 դրամով։

❗️Ու հիմա Նիկոլը իր նախընտրական քարոզարշավը իրականացնում է հանրային դաշտում՝ հանրային հնչեղություն ստացած խնդիրների քննադատությամբ, մունաթ գալով և իր նախկին «ընդդիմադիր» կեցվածքը ընդունելով։

Իսկ մեր միամիտ ժողովուրդն էլ կուտը ուտում է՝ չգիտակցելով, որ 2026 թվականի ընտրություններին Նիկոլը կլինի որ ութ տարի է պաշտոնավարում։ Սերժ Սարգսյանն էլ ինը տարի էր պաշտոնավարել՝ գրեթե նույնքան, ինչքան Նիկոլը։
13.03.2025, 16:53
t.me/artur_chakhoyan/362
13.03.2025, 16:53
t.me/artur_chakhoyan/361
Այս իշխանությունը հերթական անգամ փորձում է վախեցնել ինձ շինծու քրեական գործով և լռեցնել իմ կոռուպցիոն բացահայտումների համար։

Հենց նոր փոստից ստացա այս ծանուցագիրը, որի համաձայն 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առավելագույն խիստ պատիժը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարվա ժամկետով։
12.03.2025, 13:20
t.me/artur_chakhoyan/360
Ներքին գործերի նախարարությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ ինձ ՀՀ քաղաքացիություն չտրամադրելու որևէ իրավական հիմք չկա, սակայն, առանց որևէ օրինական պատճառաբանության, շարունակում են մերժել ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել։

Այս գործընթացը ես գնահատում եմ որպես քաղաքական ճնշում՝ պայմանավորված իմ կողմից իրականացված կոռուպցիոն բացահայտումների, քանի որ իմ նման այլ անձինք, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, օրենքով սահմանված ժամկետներում ստացել են այն։

Այս իրավիճակը հստակ վկայում է, որ իշխանությունը վախենում է ինձ ՀՀ քաղաքացիություն տրամադրել։
11.03.2025, 19:39
t.me/artur_chakhoyan/359
Ինձ վրա կատարված մահափորձի օրերին իշխանական լրատվամիջոցները զրպարտում էին ինձ լրտեսության մեջ՝ իբր ես ինչ-որ նյութեր եմ ուղարկում Ադրբեջան։

Այն անձնավորությունը, ով իմ մասին նման բան էր դուրս տվել, քննիչի հարցաքննության պատասխաններից պարզ դարձավ, որ այդ ամենը եղել է իշխանության կողմից հորինված փուչիկ, քարոզչական զրպարտություն իմ նկատմամբ։

▪️ Գիտեմ, որ իմացել եմ՝ ադրբեջանական շպիոն է, ինչ է, սենց...
▪️ Չեմ կարող հստակ պատասխանել...
▪️ Դա էլ չեմ հաստատ ասում...
▪️ Դա կարող է ինձ թվում է...
▪️ Ներքին համոզմունքով եմ հիմա սենց խոսում...

❗️Իմ հանրային գործունեության համար իշխանությունը նման ստոր ու կեղտոտ մեթոդներ է կիրառում՝ որպեսզի հանրության աչքում, զրպարտելով, ինձ ներկայացնի որպես Ադրբեջանի լրտես, ինչը չունի որևէ ապացուցողական հիմք։

Իշխանությունը Արցախը ծախի, Ադրբեջանի հետ եղբայրություն անի, իսկ ինձ ներկայացնեն որպես լրտես։ Սա ոչ միայն ցինիկ ու ստոր գործելաոճ է, այլև դասական փորձ՝ սեփական դավաճանությունը քողարկելու, իրենց հանցանքները թաքցնելու համար ինձ վրա նման պիտակ են կպցնում, բայց որքան էլ փորձեն, ճշմարտությունը չի լռվի։

✅️Նման ստերով երկիրը առաջ չի գնա։
9.03.2025, 21:09
t.me/artur_chakhoyan/358
9.03.2025, 21:09
t.me/artur_chakhoyan/357
❗️Հարցաքննության ընթացքում պարզեցի, որ իմ 14:09 րոպե տևողությամբ լայվը մոնտաժել էին՝ հեռացնելով բոլոր հանցակազմ պարունակող դրվագները՝ կացինով հարձակման հատվածը, զենքի կիրառման պահը և այլ մանրամասներ։ Տեսանյութի տևողությունը դարձել էր 9 րոպե, այսինքն՝ 5 րոպե հանցակազմ պարունակող հատվածները հեռացրել էին, որպեսզի նյութի ուսումնասիրման ընթացքում հանցակազմ չլինի, և քրեական գործը կարճեն։

Դեպքից որոշ ժամանակ անց պարզեցի, որ Երևան քաղաքի որակյալ տոմատները, որոնք գողացել էին և դատարկել մասնավոր սեփական տարածքում, պատկանում էին անձի, ով այդ տարածքը՝ 4,288 քմ մակերեսով, ձեռք էր բերել ընդամենը 28,950 դրամով։
https://www.facebook.com/share/r/15pa1UF5Sx/ Այստեղից ամեն ինչ պարզ է դառնում, որ այդ մարդիկ իշխանության հետ լավ կապեր ունեն, որ կարողանում են կացինով և զենքով հարձակվել, գռոշներով տարածքներ ձեռք բերել, Երևանի որակյալ տոմատները գողանալ, քրեական վարույթի տեսանյութը մոնտաժել, և այդ ամենի համար որևէ պատասխանատվություն չկրեն։

Մոտ մեկ ամիս է, ինչ 44-0220-24 քրեական վարույթը ավարտվել է։ Բնականաբար, այն զենքը, որով ինձ սպառնացել էին, չհայտնաբերվեց, և որևէ մեկը պատասխանատվության չկրեց։ Քաղաքի որակյալ տոմատները ևս չվերադարձվեցին։

Դեպքի առթիվ դիմում էի գրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ տեղեկացնելով, որ քրեական գործը ծածկադմփոց են անում և տեսանյութը մոնտաժել են։ Իմ դիմումի հիման վրա ստացել եմ դատախազ Տիգրան Մուրադյանի որոշումը, որով իմ՝ որպես տուժողի, բողոքը մերժվել էր՝ «անհիմն լինելու» պատճառաբանությամբ🤦‍♂️։

‼️Երկրում արդարադատություն չկա։ Իշխանությունը կիրառում է բոլոր մեթոդները՝ իր կեղտոտ օրակարգը սպասարկելու համար՝ շինծու քրեական գործեր հարուցելով, իսկ հանցակազմը ապացուցող նյութերը մոնտաժում են, որպեսզի իրենց որդեգրած քաղաքականությանը համահունչ պնդեն՝ «ՏԵՆՑ ԲԱՆ ՉԿԱ, ԴԱ ԼԿՏԻ ՍՈՒՏԱ»։

Հստակ, անհերքելի փաստերով հիմնավորում եմ, որ այս իշխանությունը իմ նկատմամբ քաղաքական ճնշում է իրականացնում՝ շինծու քրեական գործեր հարուցելով, դիցուք՝ մինչև մահափորձ։

Նիկոլ Փաշինյան
#ՔՊ #Նիկոլ #Թավիշ
8.03.2025, 13:01
t.me/artur_chakhoyan/356
Ինձ վրա զենքով և կացինով հարձակման քրեական գործի տեսանյութը մոնտաժել են՝ հեռացնելով հանցակազմը, որպեսզի գործում հանցակազմ չլինի։

Այս իշխանությունը ամեն հնարավոր կեղտոտ միջոցն է կիրառում, որպեսզի շինծու քրեական գործեր հարուցի իմ նկատմամբ, իմ հանրային գործնեության համար, իսկ իրենց կողմից իրականացված բոլոր հարձակումների քրեական գործերը ծածկադմփոց են անում, որպեսզի ոչ ոք պատասխանատվություն չկրի։

2024թ. փետրվարի 20-ին Երևան քաղաքից գողացել էին քաղաքի որակյալ տոմետները։ Այդ գողությունը ես բացահայտել էի և լայվով հանրայնացրել, որի ընթացքում ինձ վրա կացինով և զենքով հարձակում էին գործել։
https://www.facebook.com/Art.Chakhoyan/videos/1862331890892736/
Դեպքի առթիվ հարուցվել էր թիվ 44-0220-24 քրեական վարույթ։
8.03.2025, 13:01
t.me/artur_chakhoyan/355
Պասերով այգիների գողանալու նուրբ արվեստը

Անցած տարի դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի անօրինականությունն էի հրապարակել՝
https://www.facebook.com/share/r/15kCVw7rnX/
այն մասին, որ Տիգրան Ավինյանը օրենքով ապօրինի շինարարության թույլտվություն է տվել։

Հետո պարզեցի, որ քաղաքապետարանը իմ դիմումներին միտումնավոր սխալ են պատասխանել, որպեսզի ինձ հետքից շեղեն, որ ապօրինության կծիկը չբացվի և չհանրայնացվի։

Իսկ Հետքը այդ կծիկը բացեց, և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ, պարզվեց, որ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանը, որը հիմա ՀՀ նախագահն է, այդ հողատարածքը, օտարել է, ինչի արդյունքում այգու փոխարեն հիմա կառուցում են VOLVO ավտոսրահ։

Տվյալ դեպքում ՔՊ-ի ավանդական կռուտիտը արդեն չի աշխատում՝ թե բա նախկիններն են մեղավոր։
4.03.2025, 16:50
t.me/artur_chakhoyan/354
Նիկոլը կրկին ստի վրա բռնվեց💁‍♂️
1.03.2025, 12:07
t.me/artur_chakhoyan/353
Ես պայքարել եմ, որպեսզի տեսանյութում պատկերված Նիկոլ Փաշինյանի թրքամոլ աջակիցը և նրա թրքամոլ աջակիցները Հայաստանում Թուրքիայից ղեկավարվող թուրքական կուսակցություն չբացեն, ինչի արդյունքում այժմ ինձ դատում են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա:

❗️ Դատական նիստը տեղի կունենա
Մարտի 3-ին, ժամը 16:00-ին՝
📍 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում (Հասցե՝ Նազարբեկյան 40):

Ադերբեջանում դատվում են մեր զինծառայողներին, ովքեր պաշտպանել են երկրի շահերը, իսկ Հայաստանում դատվում եմ ես, որ պաշտպանել եմ Հայաստանի շահերը թուրքամոլներից։🤦‍♂️
1.03.2025, 10:03
t.me/artur_chakhoyan/352
Իմ հանրային գործունեության հետևանքով ինձ չեն տրամադրում օրենքով ինձ հասանելի ՀՀ անձնագիր։ Չնայած դրան, չեն էլ մերժում, քանի որ առկա չեն որևէ իրավական հիմքեր այն մերժելու կամ չտրամադրելու համար, այլ ուղղակի չեն տրամադրում։

❗️Այս իշխանությունը իրավունք չունի ժողովրդավարությունից խոսել, քանի որ կոպտորեն խախտում է դրա սկզբունքները։

Քաղաքական պատվերով կազմակերպված մահափորձը, շինծու քրեական գործերը, անօրինական ազատազրկումը և ՀՀ օրենսդրությամբ ինձ հասանելի անձնագրի չտրամադրելը վկայում է, որ գործող իշխանությունը ժողովրդավարության արժեքները ոչ միայն չի պաշտպանում, այլև հետևողականորեն ոտնահարում է այն։
26.02.2025, 12:44
t.me/artur_chakhoyan/351
Դանիել Իոաննիսյանը հաշվետու չէ հանրությանը ծախսած գումարների համար։

Ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է Դանիել Իոաննիսյանի ղեկավարած թիմը տնօրինել ստացած ֆինանսական միջոցները։ Այս նպատակով դիմել էի՝ որ ինձ տրամադրեն վերջին հինգ տարվա ընթացքում ստացված գումարների ծախսերի բացվածքը։ Հիմնավոր կասկածներ ունենալով, որ չեն տրամադրի ծախսերի բացվածքը, հստակ նշել էի,
«միայն թե չասեք, որ դա պետական գաղտնիք է»։

Ի պատասխան՝ ինձ տրամադրվեց հղում uic.am կայքում հրապարակված հաշվետվությանը, որտեղ, սակայն, բացակայում էր ստացված գումարների ծախսերի բացվածքը, ինչպես նաև 2024 թվականի ստացած գումարների ֆինանսական հաշվետվությունը։🤦‍♂️
Կրկին դիմելուց հետո պարզվեց, որ ստացած գումարների ծախսերի բացվածքը, իրոք որ դա «պետական գաղտնիք է» 😁։

❗️Հարգելի քաղաքացիներ, հորդորում եմ բոլորին զերծ մնալ և ոչ մի լումա չփոխանցել վերոնշյալ կազմակերպություններին, քանի որ նրանք հաշվետու չեն հանրությանը՝ թե որքան և հստակ ինչի վրա են ծախսում գումարները։

Հարգանքով՝ Չախոյանի անվճար փաստերի ստուգման հարթակ 🫶 ։)))
24.02.2025, 19:38
t.me/artur_chakhoyan/350
Սա էլ Ավինյանի պատրաստվածությունն է՝ ձյան մաքրման աշխատանքների ամբողջ ծավալը: Երեք օր առաջ, շատ լավ իմանալով, որ ձյուն է գալու, ու նույնիսկ աղ չեն կարողացել ցանել։🤦‍♂️

#Անպատասխանատու
#Մեծ_մեծ_խոսացողներ
21.02.2025, 13:11
t.me/artur_chakhoyan/349
Ավինյան, քաղաքի ձյունն ես ուտում, թե Ալիևի փո՞ղզիջումը։

❗️Այս մարդիկ հենց այսպիսի անկապ, ամպագոռգոռ հայտարարություններով եկան իշխանության, և նույն կերպ էլ բանակցում են՝ երկիրը տանելով կործանման։
21.02.2025, 10:13
t.me/artur_chakhoyan/348
🤦‍♂️
20.02.2025, 22:48
t.me/artur_chakhoyan/347
Սա էլ Ավինյանի պատրաստվածությունն է՝ ձյան մաքրման աշխատանքների ամբողջ ծավալը: Երեք օր առաջ, շատ լավ իմանալով, որ այսօր ձյուն է գալու, ու նույնիսկ աղ չեն կարողացել ցանել։🤦‍♂️

#Մեծ_մեծ_խոսացողներ
20.02.2025, 21:45
t.me/artur_chakhoyan/346
🥳Հերթական հաղթանակը🎉🎊

2023թ-ին, Արմեն Բեգոյանի հրահանգով, իմ նկատմամբ շինծու քրեական գործ հարուցվեց՝ իբր կենսունակ ծառեր վնասելու մեղադրանքով։

🔴 Դեպքի վերաբերյալ մանրամասներ՝ 👇
https://www.facebook.com/Art.Chakhoyan/videos/86081428216
0554/

❗️Սակայն իրականում Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում թանկարժեք, սակայն արդեն չորացած ծառեր էր տնգել և համապատասխան գումարներ դուրս գրել։ Տնկման հաջորդ օրը ես լայվով հանրայնացրեցի, որ ծառերը չոր են՝ ներկայացնելով դրանց չորացած հատվածները։ Քանի որ այս բացահայտումը լայն քննարկման առարկա դարձավ, «խելոքները» իրենց գործելաոճին համապատասխան, փորձեցին մեղադրանքը վերագրել ինձ՝ ներկայացնելով այնպես, թե իբր ես եմ ծառերի չորացման պատասխանատուն։🤦‍♂️
❗️Այնուամենայնիվ, փաստերն ապացուցեցին հակառակը՝ ես հերթական անգամ ճիշտ դուրս եկա, իսկ նրանք՝ սխալ։

‼️Տվյալ որոշումը փաստ է հանդիսանում, որ
Արմեն Բեգոյանը իմ նկատման զրպարտություն է տարածել։
#Մուտիլյովշիկ

Հարգելի՛ քաղաքացիներ, նկարում պատկերված տեսարանում ես պարզապես փորձում եմ պարզել՝ Արմեն Բեգոյանի մտքի ծառերը դեռ վեգետացիոն շրջանում է գտնվում, թե արդեն դուրս է եկել։
20.02.2025, 13:46
t.me/artur_chakhoyan/345
20.02.2025, 13:45
t.me/artur_chakhoyan/344
Հարգելի քաղաքացիներ,

Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը դա քաղաքական պայքար է, որով դուք արտահայտում եք ձեր անհամաձայնությունը և պաշտպանում ձեր իրավունքները։

Բոյկոտը ամբողջովին օրինական է, նույնիսկ Տիգրան Ավինյանն է ասում, որ #Բոյկոտեք։

❗️Անհրաժեշտության դեպքում այս տեսանյութը վարորդի աչքը մցրեք և ճպիտով անվճար երթևեկեք 😉))))
19.02.2025, 19:49
t.me/artur_chakhoyan/343
Ավինյանը անցած տարի կռուտիտ էր լինում, թե իբր անտեսանելի աղ էին ցանել։
19.02.2025, 10:36
t.me/artur_chakhoyan/342
Մեր հասարակության շատ մեծահասակներ իրենց թույլ են տալիս անթույլատրելի վարքագիծ։ Նրանք, ովքեր պետք է սերունդ կրթեն ու օրինակ ծառայեն, հաճախ պահում են իրենց անպատասխանատու կերպով, թունավորում միջավայրը և խեղաթյուրում երիտասարդների մտածողությունը։ Այս մարդիկ, առանց գիտակցելու, դառնում են բարոյական անկման պատճառ։

Հիմնականում հենց մեծահասակներն են, ովքեր ֆեյք էջերով տարածում են ատելություն, վիրավորում մարդկանց, խեղաթյուրում իրականությունն ու օբյեկտիվությունը։

❗️Մեր հասարակությունը չի կարող զարգանալ, եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա կյանքի նոր նորմ։

Այս անընդունելի վարքագիծը արմատավորվեց 2018թ. «հեղափոխությունից» հետո, երբ իշխանությունը միտումնավոր խրախուսեց ատելության քարոզն ու հասարակության պառակտումը։ Ազատ խոսքի անվան տակ նրանք վերահսկողության տակ վերցրին տեղեկատվական դաշտը՝ հասարակությունը պառակտելով բաժանեցին «սևերի» և «սպիտակների»։

🔴 Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ բացահայտ պետական մակարդակով ատելության քարոզ՝ սեփական ժողովրդի հանդեպ, ինչը քայքայում է մեր ազգային ինքնությունն ու արժեհամակարգը։
18.02.2025, 12:43
t.me/artur_chakhoyan/341
Ինչպե՞ս եք վերաբերվում Հայկ Մարությանի անհետանալուն տրանսպորտի թանկացման պայքարից:

Օրինակ՝ ինձ համար շատ անսպասելի էր Հայկ Մարությանի անհետանալը, և դա անընդունելի է, քանի որ նա հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, հանրությանը կոչ արեց բոյկոտել տրանսպորտի թանկացումը, սակայն պայքարից անհետացավ՝ իր կոչ արած քաղաքացիներին թողեց անհասկանալի անորոշության մեջ։

❗️Շատ մտածելու տեղիք է տալիս Հայկ Մարությանի անհետանալը բոյկոտի ամենաակտիվ փուլում, չէ՞ որ իր քաղաքական ուժը ի զորու է մեծ ազդեցություն ունենալ բոյկոտի արդյունքի վրա, սակայն այդ ուղությամբ ոչ մի գործողություն տեղի չունեցավ։ Եվ այստեղից հարցեր են առաջանում՝ թե՛ ինձ մոտ, թե՛ հանրության։ Ինչպե՞ս ստացվեց, որ Հայկ Մարությանն իր թիմի հետ տարբեր վարչական շրջաններում շատ ակտիվ ստորագրահավաք կազմակերպեց, բայց երբ հերթը հասավ իրական պայքարին, նա անհետացավ՝ իր կոչին հետևած ժողովրդին թողնելով մենակ պայքարի դաշտում։ Քայլերի այս հաջորդականությունը հուշում է, որ ստորագրահավաքը իր համար պարզապես քաղաքական դիվիդենտներ քաղելու PR-ի միջոց էր, քանի որ այլ բացատրություն չեմ տեսնում։

Առհասարակ, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու Հայկ Մարությանն ընտրություններից հետո անհետացավ, իսկ հետո հայտնվեց տրանսպորտի թանկացմանը, այն դեպքում, երբ քաղաքում տարբեր իրադարձություններ էին տեղի ունենում, սակայն նա, հանդիսանալով ընդդիմադիր քաղաքական ուժ, ոչինչ չձեռնարկեց։

✅️ Շատերը գուցե փորցեն պաշտպանել
Հայկ Մարությանին և պնդեն, որ նա ինչ-որ հարգելի պատճառներով ընդմիջում է վերցրել, սակայն դա ինձ համար հիմնավոր պատճառ չէ՝ հանրությանը որևէ բան հայտարարելու պայքարի դաշտից անհետանալու համար։
Նա կուսակցության ղեկավար է, որն ունի թիմակիցներ, ովքեր առանց նրա էլ կարող էին ժողովրդի կողքին կանգնած պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, լրացնելով Հայկ Մարությանի բացակայությունը, սակայն դա տեղի չունեցավ։

Ինձ համար շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են ավտոբուսներից դուրս շպրտում հաշմանդամ պապիկին կամ տեղի ունենում այլ նմանատիպ դեպքեր։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկ Մարությանի գրեթե բոլոր գրառումներից հետո ՔՊ-ի ներսում ինչ խառնաշփոթ ու ցնցումներ են առաջանում, հասկանալի է, թե որքան մեծ ազդեցություն նա կարող էր ունենալ նման դեպքերի կանխարգելման վրա։ Սակայն, ցավոք, Հայկ Մարությանն իր աջակիցներին տարավ պայքարի դաշտ, իսկ հետո պարզապես թողեց նրանց ու հեռացավ իր գործերով։

🔴 Վերլուծելով այս ամենը՝ եկել եմ այն եզրահանգման, որ Հայկ Մարությանը քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ էլ ժողովուրդի կողքինն է, քանի որ փաստացի իր անգործությունը պարզապես այդ եզրահանգման են բերում։

❗️Երեկ մինչ գրառումը գրում էի, Հայկ Մարությանը հայտարարեց, որ պայքարը շարունակվում է, և որ բոյկոտը կարող է ամիսներ տևել։ Այսինքն, փաստացի ստացվում է, որ Հայկ Մարությանը չի ցանկանում գեներացնել բոյկոտը,
«բոյկոտն առանց գեներացման, կազմակերպման և հստակ քայլերի դատապարտված է ձախողման»
հակառակ դեպքում հստակ պայքարի օրակարգ կներկայացներ և ժողովրդի կողքին կանգնած՝ կգեներացներ բոյկոտը, իսկ տվյալ դեպքում դուրս է գալիս, որ նա իր աջակիցներին ամիսներով տևող պայքարի է ուղարկում, իսկ ինքը գնում է իր գործերով։
#Հրաշալի_գաղափար

Ինչպե՞ս կարելի է նման կոչ անել ժողովրդին, որ բոյկոտը շարունակվում է, երբ ինքդ ժողովրդի կողքին կանգնած չես։ Դա նույնն է, որ հավաք հայտարարես Տիգրան Ավինյանի հրաժարականի պահանջով, բայց ինքդ այդ հավաքին չգնաս։ Կամ այլ օրինակ բերեմ, դա նույնն է, որ հրամանատարը զինվորներին ուղարկի պատերազմի, իսկ ինքը գնա տուն քնելու, և զորքը առանց հրամանատարի հրամաների պատերազմի դաշտում իրար վրա կրակեն, այն ինչ հիմա տեղի է ունենում ավտոբուսներում, ժողովուրդը իրար հետ կռվում է։

❗️Մի խոսքով, ոնց հասկանում եմ, Հայկ Մարությանը ինչպես քարոզարշավ չարեց, որի ժամանակ նույն պես անհետացել էր, այդպես էլ հիմա բոյկոտ է անում՝ անորոշ, առանց հստակ ծրագրի։
#Մի_խոսքով_պարզա

‼️Այս գրառումը չի վերաբերվում Հայկ Մարությանի կուսակիցներին կամ աջակիցներին, նրա թիմում և աջակիցների շրջանում կան շատ լավ մարդիկ, որոնց ես ճանաչում և հարգում եմ։
17.02.2025, 18:44
t.me/artur_chakhoyan/340
17.02.2025, 18:44
t.me/artur_chakhoyan/339
Սա՞ է ժողովրդավարական իշխանությունը, որը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են տրանսպորտի թանկացումը։ Մինչդեռ այս դեպքում տարեց մարդը նույնիսկ չէր բոյկոտում, այլ պարզապես ցանկանում էր իրեն հասանելի անվճար երթևեկությունից օգտվել։

Այս դեպքը կրկին անգամ փաստում է, որ տրանսպորտից օգտվողների մեծամասնության համար տրանսպորտի թանկացումը մեծ ֆինանսական բեռ է։ Ժողովուրդը ֆինանսապես վճարունակ չէ
150 դրամ վճարել, իսկ այսօր «ժողովրդավար իշխանությունը» չվճարունակ մարդկանց պարզապես տրանսպորտից դուրս է շպրտում։

❗️Վարորդի գործողություններն ամբողջովին հակաօրինական և ոչ բարոյական են, քանի որ ընդամենը երկու ամիս առաջ հենց վարորդներն էին բոյկոտուլ` իրենց իրավունքները պաշտպանելու համար, և ժողովրդի մեծ մասը ըմբռնումով մոտեցավ նրանց բոյկոտին։ Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները իշխանության հրահանգով ժողովրդին տրանսպորտից շպրտում են, ինչը անբարոյական վարքագիծ է վարորդների կողմից։

#Հազար_Ամոթ
16.02.2025, 13:21
t.me/artur_chakhoyan/338
Այսօր ստացել եմ շատ լավ լուր! 🥳🕺

🥰 Երևանի քաղաքապետարանը
N 288-Ա որոշմամբ մերժել է Գայի պողոտա 45/6 հասցեում 18-հարկանի շենք կառուցելու հայտը։

❗️Շենքի կառուցման հարցը առայժմ կանխվել է, սակայն դեռ շուտ է լիարժեք ուրախանալ, քանի դեռ այն վերջնականապես չի լուծվել։ Խնդրի լիարժեք լուծումը կլինի այն դեպքում, երբ Գայի պողոտա 45/6-ի հողատարածքը դառնա համայնքային սեփականություն՝ այլ ոչ թե մնա մասնավորի ձեռքում։

‼️Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ համայնքի շահից բխող որոշում կայացնելու համար։

👇Նախապատմություն 👇
https://www.facebook.com/share/p/1B7U2W
corA/
14.02.2025, 18:58
t.me/artur_chakhoyan/337
Նիկոլական Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը չի ճանաչում իր կուսակցության ղեկավարին 🤦‍♂️։
#Փողով_բացված_կուսակցություն

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են աղավաղում քաղաքական դաշտը։ Ստեղծում են իրենցից ոչինչ չներկայացնող կուսակցություններ, միայն թե ընտրությունների ժամանակ ձայներ փոշիացնեն ի օգուտ Նիկոլի, և այդպես խոչընդոտեն նոր, անկախ ուժերի ձևավորմանը։

Հետո էլ ժողովուրդը զարմանում է՝ որտեղի՞ց ընտրություների ժամանակ այսքան շատ կուսակցություն «ծլում»։

🔴 Արշակ Կարապետյանը
▪️ 2018-2021 թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական
▪️ 2021 թ. ապրիլի 13 - հուլիսի 20՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
▪️ 2021 թ. հուլիսի 20 - օգոստոսի 2՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
▪️ 2021 թ. օգոստոսի 2-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար։
14.02.2025, 12:45
t.me/artur_chakhoyan/336
Սուրեն Պապիկյանի հովանավորությամբ պաշտոններ ստացած Խորեն Գրիգորյանը պնդում էր, որ ես կանհետանամ ընտրություններից հետո, սակայն ամեն ինչ ճիշտ հակառակը տեղի ունեցավ՝ ինքն անհետացավ։

#ազգագրագետ
13.02.2025, 18:21
t.me/artur_chakhoyan/335
Կարմիր ժապավեն գետնատրման ծավալների հավելագրման, անորակ աշխատանքի և պաշտոնական դիրքի չարաշահման մեղավորները Խորեն Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանն են, քանի որ Ավինյանը համակարգել է շին.բարեկարգման ոլորտը։

Դրանով է պայմանավորված, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում, և քրեական գործը տեղից չի շարժվում, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա։

#Կոռուպցիա_ԿԱ
13.02.2025, 16:59
t.me/artur_chakhoyan/334
Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսելիս մոռանում է, որ երկու տարի առաջ ՔՊ-ի գլխավոր գրասենյակում հանդիպման ժամանակ հայտարարեց. «Չի կարող լինել մի կոռուպցիոն դրսևորում, որը մենք շահագրգռված չենք բացահայտելու»։

Նա խնդրեց, որ կոռուպցիայի մասին գրավոր ներկայացնեմ իրեն, և ասաց, որ անմիջապես կներկայացնի համապատասխան իրավապահ մարմիններին։ Ես գրավոր դիմեցի, սակայն ոչինչ չփոխվեց։ Նույն կերպ, Գետնացումի 62243923 քրեական գործը տեղից չի շարժվում։

Ասածս այն է, որ Վահագն Ալեքսանյանը նման հայտարարություններ անելիս Ազգային ժողովի ամբիոնից թող չմոռանա, որ հենց իրենց քաղաքական ուժն է գործերը ծածկադմփոց անում։
❗️Թող ժողովրդի աչքում սուրբ հրեշտակ չձևանան։

#Կոռուպցիա_ԿԱ
13.02.2025, 12:30
t.me/artur_chakhoyan/333
ՔՊ-ն միտումնավոր սառեցրել է գետնացման չարաշահումների քրեական գերծը, որպեսզի լրանա վաղեմության ժամկետը և ՔՊ-ական պաշտոնյաները պատասխանատվություն չկրեն։

38.000 դրամով, 3×10 սմ չափսի տրավերտինի քար են դուրս են գրել, 1 գծամետրի համար🤦‍♂️
13.02.2025, 11:13
t.me/artur_chakhoyan/332
Ավինյանի կարմիր ժապավեն գետնացումի թիվ 62243923 քրեական վարույթը միտումնավոր սառեցրել են, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա և ՔՊ-ական պաշտոնյաները պատասխանատվություն չկրեն։
12.02.2025, 19:13
t.me/artur_chakhoyan/331
2023 թվականի նոյեմբերի 28-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլխավոր գրասենյակում հանդիպման ժամանակ Վահագն Ալեքսանյանը վստահաբար հայտարարեցիք, որ «չի կարող լինել մի կոռուպցիոն դրսևորում, որը մենք շահագրգռված չենք բացահայտելու»:
Սակայն իր խոսքերը ժամանակի ընթացքում փաստեցին որ իրենց քաղաքական ուժը շահագրգռված չէ բացահայտելու այս 62243923 քրեական գործը։

Թե չէ ինչպե՞ս է հնարավոր, որ ակնհայտ չարաշահումների և պետական միջոցների մսխման փաստերի առկայությամբ քրեական գործը տեղից չի շարժվում։
Սա նշանակում որ իշխանական համակարգի ներսում կան շահագրգիռ անձինք, որոնք կանխամտածված խոչընդոտում են գործի ընթացքը՝ իրենց թիմակիցներին պաշտպանելու նպատակով:

❗️Ինձ հաճախ հարցնում են՝ «Այսքան կոռուպցիա ես հանրայնացնում, ինչ-որ բան փոխվո՞ւմ է»։
Ոչ, ոչինչ չի փոխվում։
Քրեական գործերը կամ ծածկադմփոց են անում, կամ «թթվի քարը» դնում են դրանց վրա, որ վաղեմության ժամկետը լրանա և ոչ ոք պատասխանատվություն չկրի։ Տվյալ դեպքում նշված քրեական գործն ծամել դրել եմ բերաները, բայց արդեն երկու տարի է գործը տեղից չի շարժվում։
12.02.2025, 12:10
t.me/artur_chakhoyan/330
Այսօր Նիկոլ Փաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց՝ զբաղեցնելով նրանց համար նախատեսված նստարանը։

❗️Մեծերին պետք է զիջել տեղը, այլ ոչ թե անտեսել նրանց։
12.02.2025, 09:31
t.me/artur_chakhoyan/329
❗️ՔՊ-ական ավագանու անդամ Լևոն Լևոնյանը նշել է, որ տրանսպորտի թանկացման հաշվարկը եղել է մոտավոր, ինչը բացահայտում է ՔՊ-ի բացարձակ անլուրջ մոտեցումը։ Ու թեև նրանք խոսում են, թե թանկացումը հիմնավորված է, իրականում նրանք առանց որևէ ճշգրիտ հաշվարկի որոշել են, որ ինչ-որ մտքներին եկած թվով տրանսպորտը պետք է թանկացնեն։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է այս իշխանությունը կառավարում երկիրը՝ առանց որևէ լուրջ հաշվարկի ու լուրջ մոտեցման։ Պարզ է, որ մարդիկ քնում են, արթնանում են ու անիմաստ, «մոտավոր» որոշումներ են կայացնում։ Արդյունքում երկիրը հայտնվել է ծանր վիճակում։
11.02.2025, 15:01
t.me/artur_chakhoyan/328
❗️Տիգրան Ավինյանը շին.թույլտվություն է տվել 60-րդ հոդվածի հողի վրա՝ շինություն կառուցելու համար։

Դե պատասխանեք, եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է 60-րդ հոդված հողի վրա կառուցապատման թույլտվություն տվել։
10.02.2025, 18:50
t.me/artur_chakhoyan/327
Քաղաքացիների 62% չեն վճարում 150 դրամ։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տևական ժամանակ չէին զեկուցում տրանսպորտի ուղեփոխադրման քանակը։ Այսօր գործակարգավարական նիստին զեկուցեցին, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1,442,685 ուղեփոխադրում։ Այդ թիվը բաժանելով 7 օրվա վրա՝ ստացվում է, որ մեկ օրվա ուղեփոխադրման քանակը կազմում է 206,097։

Հիմա փաստերով

Հիմք ընդունենք Երևանի քաղաքապետի տեղակալ, ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանի պնդումները, որ օրական տրանսպորտի ուղեփոխադրման քանակը կազմում է 550,000, ստացվում է, որ օրական 343,903 քաղաքացի չի վճարում 150 դրամ։

Այս հաշվարկով դուրս է գալիս, որ 62% քաղաքացիներ չեն վճարում 150 դրամ։

❗️ Հաշվի առնելով, որ այսօր փետրվարի 10-ն է, երկուշաբթի օր, ակնհայտ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը թաքցնում է իրական տրանսպորտի ուղեփոխադրման թվերը։ Չորս օրվա ուղեփոխադրման տվյալները չհրապարակելը արդեն իսկ վկայում է, որ ժողովրդի բոյկոտը չափազանց արդյունավետ է։ Հակառակ դեպքում՝ ինչու է քաղաքապետարանը թաքցնում իրական ուղեփոխադրման թվերը։
10.02.2025, 10:35
t.me/artur_chakhoyan/326
Երևանցիների անվտանգության նկատառումներից ելնելով՝
Պաշտպանության նախարարությունը հորդորում է չօգտվել 7 համարի ավտոբուսից, քանի դեռ պարզ չեն հանգամանքները, թե ինչպես է ստացվում, որ մարդիկ 7 համարի ավտոբուսը նստելուց հետո իջնում են 11 համարի ավտոբուսից։
9.02.2025, 10:58
t.me/artur_chakhoyan/325
8.02.2025, 20:34
t.me/artur_chakhoyan/323
Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ նա նստում է 7 համարի ավտոբուս, իսկ դուրս է գալիս 11 համարի ավտոբուսից))))
❗️Ով կբացատրի՝ ինչպես՞😁
8.02.2025, 20:34
t.me/artur_chakhoyan/324
Ինձ ով կարող է բացատրել՝ Նիկոլ Փաշինյանը ինչպես ձեռք բերեց 1 հատ տրանսպորտի ուղեփոխադրման QR կոդը, քանի որ տեխնիկապես անհնարին է 150 դրամով գնել 1 հատ QR կոդ, չէ որ TellCell-ի սարքերը 50 դրամ չեն ընդունում:
8.02.2025, 19:10
t.me/artur_chakhoyan/322
8.02.2025, 19:10
t.me/artur_chakhoyan/321
Փաստորեն, 2012թ-ին, Սերժ Սարգսյանի օրոք, Չինաստանից անվճար բերվել էին 249 նոր HIGER ավտոբուսներ։

2013 թվականին, տրանսպորտի բարելավման նպատակով, նախատեսվում էր ուղեվարձը դարձնել 150 դրամ, սակայն ներկայիս ՔՊ-ականները, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, բոյկոտեցին այդ որոշումը։
Ալեն Սիմոնյանը լիովին ընդունում էր, որ տրանսպորտի սպասարկման ինքնարժեքը բարձրացել է, սակայն առաջարկում էր խնդիրը լուծել քաղաքապետարանի այլ միջոցներով՝ սուբսիդավորմամբ և այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելով, որպեսզի իշխանության սխալ կառավարման հետևանքով բեռը չդրվի հասարակ քաղաքացու վրա։

Ցավալին այն է, որ ներկայիս իշխանությունը տրանսպորտի թանկացման համար բերում է նույն հիմնավորումները, որոնք 2013թ-ին ներկայացնում էր նախկին իշխանությունը, "նոր ավտոբուսներ ենք բերել, դրանց սպասարկումն թանկ է, պետք է ուղեվարձը դարձնենք 150 դրամ, որպեսզի կարողանանք սպասարկել և բարելավել տրանսպորտային համակարգը"։ Այն ժամանակ ՔՊ-ականները բոյկոտում էին այս հիմնավորումները, բայց այսօր նույնը ներկայացնում են որպես փաստարկ։

Հասարակ քաղաքացու կյանքը 2013թ-ից ոչ միայն չբարելավվեց, այլև այսօր դարձել է ավելի բարդ։ Այս առումով Երևանի քաղաքապետարանին առաջարկում եմ քիչ թալանել և սեփական սխալ կառավարման բեռը չդնել քաղաքացիների ուսերին։ Գնացեք լուծումներ գտեք քաղաքապետարանի այլ միջոցներով, ինչպես ժամանակին առաջարկում էր հենց Ալեն Սիմոնյանը։

❗️ Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի, քանի դեռ մարդկանց եկամուտները չեն բարձրացել։ Ժողովուրդը չի կարող վճարել այն գինը, որը չի համապատասխանում իր եկամուտներին։
8.02.2025, 10:49
t.me/artur_chakhoyan/320
8.02.2025, 10:48
t.me/artur_chakhoyan/319
Տեղի ունեցած վերջին ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների շարքում նախընտրական շոու է, քանի որ ընտրություններից առաջ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալվածները մնում են անպատիժ։

2023թ.-ի Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությունների շեմին ձևական կալանավորել էին ՔՊ-ական Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության, մեղադրվում էր շուրջ 120 միլիոն դրամի չարաշահման և հափշտակման մեջ։ ✅ ՔՊ-ական Գևորգ Սիմոնյանը ազատության մեջ է։

ՔՊ-ական Յակով Ասատրյանը եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։ Նա, իբր, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր, սակայն ըստ մամուլում և որոշ շրջանակներում պտտվող լուրերի, Յակով Ասատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահումներ է թույլ տվել, ազատման դիմում է գրել և մեկնել ԱՄՆ։ Մեկնելուց անմիջապես հետո նրա նկատմամբ երկրից բացակայության արգելք են սահմանել։
Այս դեպքը հանրային դաշտում մեծ հանրային հնչողություն չստացավ, այլ հերթական անգամ ծածկադմփոց արվեց, որպեսզի չարաշահումների մեջ մեղադրվող ՔՊ-ականի դեպքը հանրային մեծ հնչեղություն չստանա։ ✅ ՔՊ-ական Յակով Ասատրյանը ազատության մեջ է։

Երևանի քաղաքապետարանի վերջին ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը,
քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, և Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ՆԱԽԿԻՆ պետ Ռոբերտ Դարբինյանը։

Արամ Գյուլզադյանի ղեկավարած կառույցը հայտնի էր ապօրինությունների նկատմամբ աչք փակելու քաղաքականությամբ։

❗️Արամ Գյուլզադյանի կառույցի ապօրինությունները փաստող իմ նախորդ հրապարակման հղումը՝👇
https://www.facebook.com/share/p/15ywgGiYkX
/

ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական անձանց միաժամանակ ձերբակալությունը վկայում է համակարգային կոռուպցիայի առկայության մասին։

Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված երկու պաշտոնյաները, որոնք մեղադրվում են չարաշահումների մեջ, ազատության մեջ են,
հարուստ շքեղ կյանք են վայելում, իսկ հաշվի առնելով, որ ձերբակալված Արամ Գյուլզադյանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ
«հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնում ձեռք բերած հեղինակությունը խոսում է այն մասին որ, ուշ թե շուտ նա նույնպես ազատ կարձակվի։

Ժողովուրդ ջան, դուք լուրջ հավատո՞ւմ եք, որ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված անձինք, ովքեր մեղադրվում են չարաշահումների մեջ, իրականում պատասխանատվության կկրեն?)))

❗️Երևանի քաղաքապետարանի ձերբակալված, չարաշահումների մեջ մեղադրվող և տարբեր քրեական գործերով անցնող պաշտոնյաները անպատժելի են, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։
Իշխանությունն, օգտվելով նրանից, որ ժողովրդի քաղաքական հիշողությունը շատ կարճ է, նախընտրական շոուներ է կազմակերպում՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար՝
ժողովրդի աչքին թոզ փչելով։

#Նախնտրական_շոու

❗️Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատերի չարաշահմների մասին հրապարակում �
https://www.facebook.com/share/p/14qyiFqtv
E/
7.02.2025, 16:06
t.me/artur_chakhoyan/318
Os resultados da pesquisa são limitados a 100 mensagens.
Esses recursos estão disponíveis apenas para usuários premium.
Você precisa recarregar o saldo da sua conta para usá-los.
Filtro
Tipo de mensagem
Cronologia de mensagens semelhante:
Data, mais novo primeiro
Mensagens semelhantes não encontradas
Mensagens
Encontre avatares semelhantes
Canais 0
Alta
Título
Assinantes
Nenhum resultado corresponde aos seus critérios de pesquisa